Մոտ կես ժամ է՝ հրդեհ է բռնկվել Դավթաշենի կամրջի հարևանությամբ՝ Հրազդանի ձորում։ Փրկարարները այս պահին աշխատում են այն մարելու ուղղությամբ։
ԱԻՆ լրատվական ծառայությունից ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ հրդեհի բռնկման մի քանի օջախ կա, տարածքը անհարմար է հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար, սակայն այն գրեթե մարվել է։
Մեր նկարահանող խումբը դեպքի վայրում աշխատում է, առաջիկայում մանրամասներ կհաղորդենք։