Դերասան Մովսես Երեմյանի և պարուհի Աննա Սիմոնյանի որդին՝ Անրին, շուտով կդառնա 1 տարեկան: Ծնողներն Ինստագրամի իրենց էջերում պարբերաբար հրապարակում են փոքրիկի լուսանկարները, որոնցում նկատելի է, թե որքան է մեծացել փոքրիկը:
Այս փուլում Մովսեսն ու Աննան չեն նկարահանվում հեռուստատեսային նախագծերում, սակայն զբաղվածություն ունեն իրենց առաջին մասնագիտությամբ՝ որպես պարողներ:
Ավելի վաղ Tert.am Life-ին տված հարցազրույցում Աննան ասել էր, որ իր գրաֆիկը հագեցած է, բայց կարողանում է ամեն բան համատեղել և օրվա զգալի մասն անցկացնել որդու հետ։
«Հասցնում եմ այնպես, ինչպես բոլոր կանայք։ Ես հիմա էլ շատ ժամանակ եմ տրամադրում երեխայիս, գործով փորձում եմ զվաղվել օրվա միայն մի հատվածում՝ մնացած մասը բալիկինն է։ Ամեն ինչ հասցնում եմ անել օրվա առաջին կեսին»,- ասել էր Աննան։