Մոսկվայի արևմտյան շրջանի բժշկական կոսմետոլոգիայի կենտրոնում 29-ամյա մի կին մահացել է մերսման սեանսի ժամանակ: Այնտեղ պնդում են, որ Էլինա Բաբիչևան եկել է մասնագետ Յուլիա Կաչանի մոտ լայնացած ակնաբիբերով և տրեմորի նշաններով (որոշ նյարդային հիվանդությունների, խրոնիկ ալկոհոլիզմի և այլ խնդիրների ժամանակ ձեռքերի մատների ակամա դող): Այս մասին գրում է life.ru-ն:
Կինը, իբրև, հայտնվել է բուռն անցկացրած հանգստյան օրերից հետո և կարծես թե նյարդային վիճակում: Նախորդ սեանսների ժամանակ կինը պատմել է կոսմետոլոգին, որ նա հանդիպում է մի մարդու հետ, մյուսի հետ անցկացնում հանգստյան օրերը, իսկ երրորդի հետ պատրաստվում է մեկնել արձակուրդի օրերին:
Կոսմետոլոգը վստահեցնում է, որ ինքը նույնիսկ չի հասցրել սկսել մերսման գործընթացը: Նրա խոսքերով, այցելուհու մոտ հենց բազկաթոռի մեջ դող է սկսվել և բերանից սկսել է փրփուր գնալ:
Կաչանը և նրա բուժքույրը փորձել են վերակենդանացնել հաճախորդին և շտապ օգնություն կանչել: Հետո նրա մոտ սկսվել են ուժգին ցնցումներ և շտապ օգնությանը մնում էր միայն կնոջ մահն արձանագրել: