Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի 26-ամյա բնակչուհի Նեթ Ալեքսանդրը հազիվ է փրկվել մահից կրծքի իմպլանտների պատճառով: Ինչպես գրում է The Sun-ը, կինը երկար տարիներ գանգատվել է ինքնազգացողության վատացումից ու արտասովոր ախտանշաններից, սակայն բժիշկները չէին կարողանում պարզել դրանց պատճառը:
Արտասովոր ախտանշանները չէին անհետանում վեց տարի շարունակ: Ալեքսանդրն արթնանում էր հոգնածության զգացումով ու խումարի ախտանշաններով: Ժամանակի ընթացքում այդ ախտանշաններն էլ ավելի են խորացել և դրանց են ավելացել նաև կենտրոնանալու անկարողությունն ու հաճախակի խուճապային գրոհները:
Աստիճանաբար արդեն իսկ առկա ախտանշաններին ավելացել են նաև մկանային թուլությունը, հոդացավերը, քրոնիկ գլխացավերը, անքնությունն ու հիշողության կորուստը, սակայն բժիշկներին այնուամենայնիվ չէր հաջողվում ախտորոշել հիվանդությունը:
Ի վերջո 26-ամյա ավստրալուհին հոսպիտալացվել է մարմնի ձախ կողմի լուծանքով (պարալիզ), որն էլ պայմանավորված է եղել օրգանիզմը թունավորող կրծքի իմպլանտներով: Կնոջ խոսքով՝ ինքն սկսել է անհանգստանալ, երբ պարզել է, որ բժիշկները կիրառել են իմպլանտներ, որոնք արգելված են Ավստրալիայում, համարվում են թունավոր և հանգեցնում են ոչ հոջկինյան լիմֆոմայի զարգացման, որն էլ քաղցկեղի տեսակ է:
Մեկ ամիս առաջ Ալեքսանդրը կիկին վիրահատվել է: Մասնագետները հեռացրել են անորակ իմպլանտները, որից հետո կնոջ կուրծքը նախկին տեսքն է ստացել, սակայն տհաճ ախտանշաններն անհետացել են:
աղբյուր