Միգրենի դեպքում ցավը մեղմելու համար հարկավոր է ոչ միայն ցավազրկող դեղամիջոցներ ընդունել, այլև որոշ փոփոխություններ անել սննդակարգում: Ինչպես գրում է actualnews.org կայքը, այս հիվանդությունը դրսևորվում է սաստիկ գլխացավերով և պայմանավորված է լինում գլխուղեղի անոթների սպազմներով, սակայն այս խնդրի ախտանշանները կարելի է մեղմել ճիշտ ընտրված սննդամթերքի միջոցով:
Մասնագետների խոսքով՝ սաստիկ գլխացավերի ժամանակ հարկավոր է խմել գազավորված ըմպելիքներ ու սուրճ: Շատ օգտակար կարող են լինել նաև միսը, հավկիթն ու սպիտակուցներով հարուստ այլ մթերքը: Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև կաթի ու կաթնամթերքի մասին:
Բժիշկները խորհուրդ են տալիս ուտել նաև բանջարեղեն, մրգեր, հացաբուլկեղեն ու հատիկեղեն: Այս խնդրի դեպքում պետք չէ հրաժարվել նաև քաղցրավենիքից, քանի որ այն նույնպես կարող է շատ օգտակար լինել ու օգնել մեղմել ցավը:
Միգրենի դեմ պայքարում հիանալի օգնական կարող են լինել նաև թարմ մրգերով պատրաստված սմուզիները: Նման ըմպելիքները պարունակում են ռիբոֆլավին ու մագնեզիում, որոնք պաշտպանում են գլխուղեղի բջիջները՝ դրանով իսկ նպաստելով նաև ցավի մեղմվելուն: