Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իշխող պատգամավոր Հովիկ Աղազարյան ասում է, որ Հայաստանում բոլոր արատավոր երևույթների հիմքը ԼՏՊ է դրել: Մարտի- 1 գործով էլ առաջին նախագահը , եթե քրեական պատասխանատվության չենթարկվի, գոնե քաղաքական պետք է ենթարկվի , ու ինքը դրանում հետևողական է լինելու:
Դե սպասենք զարգացումներին»:
Գուրգեն Ասատրյանը գրել է.
«Մեր հայրենիքում տեղի ունեցած բոլոր բացասական երևույթների ակունքում կանգնած է Տեր-Պետրոսյանը։
Հովիկ Աղազարյան
«Իմ քայլ»-ը խմբակցության սիրելի պատգամավորներ, ՔՊ կուսակցության ներկայացուցիչներ, սա ի՞նչ անասունություն է, սրա նման դաշնակն ի՞նչ գործ ունի ձեր խմբակցությունում»:
Նշենք, որ երեկ «Իրավունք» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին հարցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը չպե՞տք է պատասխանատվության ենթարկվի հենց Մարտի 1-ի գործով,պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել է. «Մեր հայրենիքում տեղի ունեցած բոլոր բացասական երեւույթների ակունքում կանգնած է Լեւոն Տեր- Պետրոսյանը»: