Մենք ցանկանում ենք, որ արդարությունը հաղթի եւ ամեն ինչ անելու ենք, որ Ռոբերտ Քոչարյանը կրի համապատասխան պատիժը ցուցարարները 14 օր ժամանակ տվեցին դատավորներին

Հանուն անկախ դատական համակարգի՝ Ազատության հրապարակում այսօր` հունիսի 4–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցների հրավիրած հանրահավաքին եկել էին մոտ երկու տասնյակ քաղաքացիներ։

Ակցիայի մասնակիցներն իրենց անվստահությունը հայտնեցին դատական համակարգի նկատմամբ եւ որպես իրենց անվստահության հիմք, նշեցին, օրինակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական գործընթացը.

«Մենք ցանկանում ենք, որ արդարությունը հաղթի եւ ամեն ինչ անելու ենք, որ Ռոբերտ Քոչարյանը կրի համապատասխան պատիժը»,–հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նյութի աղբյուրը Bavnews․am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика