Մենք չենք նահանջելու. Արարատի մարզի դատախազության շենքի դիմաց քաղաքացիները պահանջում էին վերացնել քաղցկեղով հիվանդ իրենց համագյուղացուն կալանավորելու որոշումը (տեսանյութ)

Արարատի մարզի դատախազության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում։ Քաղաքացիները պահանջում են վերացնել իրենց համագյուղացի Գրիշա Հակոբյանի հետախուզման որոշումն ու Գերմանիայից արտահանձնման գործընթացը։

2016 թվականից Գրիշա Հակոբյանը հետախուզվել է մի քաղաքացու հարվածելու ու առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Մինչդեռ հարազատները պնդում են,որ նա չէ տուժողին այդ վնասվածքները պատճառողը, և այս տարիների ընթացքում քննչական մարմինը այդպես էլ իրականությունը չի պարզել։

Գրիշա Հակոբյանն ունի ծանր հիվանդություններ, այդ թվում՝ քաղցքեղ, որի հետ կապված 2017 թվականից Գերմանիայի իշխանությունները նրան Հայաստանին չէին արտահանձնում, քանի որ նա բուժում էր ստանում։ Երեկ, սակայն, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Գրիշա Հակոբյանը կալանավորել է ու տեղափոխվել Արմավիր ՔԿՀ։ Ընկերներն ու համագյուղացիները տարակուսած են, թե ինչպես պետք է նեղ մասնագիտական բուժում ստանա Գ. Հակոբյանը քրեակատարողական հիմնարկում, և հարց են բարձրացնում, թե ինչ կարիք կար կալանքի տակ վերցնել նման հիվանդություն ունեցողին. «Թող ազատ մնար, գործն էլ քննվեր, իրականությունը պարզվեր, Գրիշա Հակոբյանը ոչ թաքնվելու ցանկություն ունի, ոչ հնարավորություն»,-պնդում են նրանք, ու նշում, որ դեռ 2019 թվականի հունվարին նա գրավոր դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին՝ խնդրելով իր հետախուզումը վերացնել, հնարավորություն տալ ինքնուրույն վերադառնալ Հայաստան ու ներկայանալ իրավապահներին, ինչը սակայն չի արվել ու շարունակվել է նրա արտահանձնման երկար գործընթացը։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика