Մեղրով ու մեղվամթերքով պատրաստված բնական միջոցներ որոնք կօգնեն պայքարել երակների վարիկոզ լայնացման դեմ

Երակների վարիկոզ լայնացումը բավական տարածված ու տհաճ հիվանդություն է որն առաջանում է արյան շրջանառության խանգարման հետևանքով:Շատերն այն համարում են զուտ կոսմետիկ խնդիր մինչդեռ իրականում այս հիվանդությունը կարող է հուշել օրգանիզմում տեղի ունեցող տարբեր խանգարումների մասին:Այս հիվանդության զարգացման հավանականությունն ավելի բարձր է լինում այն մարդկանց մոտ որոնց անոթների պատերի թուլությունը պայմանավորված է գենետիկ նախատրամադրվածությամբ:

Երակների վարիկոզ լայնացման դեպքում արյունատար անոթների պատերը դեֆորմացվում են ինչի հետևանքով խանգարվում է արյան շրջանառությունն ու սրտամկանի աշխատանքը:Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ժամամակին միջոցներ ձեռնարկել և հնարավորինս շուտ ազատվել հիվանդությունից:Այս խանգարումից ազատվելու համար մասնագետները սովորաբար նշանակում են հատուկ դեղամիջոցներ սակայն ալերգիաների բացակայության դեպքում կարելի է կիրառել նաև մեղրով ու մեղվամթերքով պատրաստված բնական միջոցներ որոնք ոչ պակաս արդյունավետ են սակայն շատ ավելի հասանելի: 1-ին բաղադրատոմսը.

  • Անհրաժեշտ բաղադրիչներն են
  • 200 գրամ սխտոր
  • 250 գրամ հեղուկ մեղր

Պատրաստման ու օգտագործման եղանակը. Սխտորը մանրացնել ավելացնել հեղուկ մեղրն ու 7 օր թրմել խառնուրդը որևէ մութ վայրում:Ստացված դեղամիջոցն ընդունել օրական երեք անգամ ուտելուց 20 րոպե առաջ մեկական ճաշի գդալ:Բուժման կուրսը տևում է 1 ամիս: 2-րդ բաղադրատոմսը.

  • Անհրաժեշտ բաղադրիչներն են
  • 20 գրամ ակնամոմ
  • 100 գրամ կարագ

Պատրաստման ու օգտագործման եղանակը. Ակնամոմը մանրացնել ավելացնել փափկեցված կարագին և խառնել մինչև ստացվի համասեռ զանգված:Պատրաստի դեղամիջոցը լցնել մուգ գույնի ապակուց տարայի մեջ և պահել սառնարանում:Այս քսուքն օգնում պայքարել անգամ երակների վարիկոզ լայնացման հետևանքով առաջացած տրոֆիկ խոցերի դեմ:Հարկավոր է այն քսել մաքուր կտորին դնել ախտահարված հատվածին ու թողնել 30 րոպե: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել ամեն օր իսկ բուժման կուրսը տևում է 12 օր: 3-րդ բաղադրատոմսը.

  • Անհրաժեշտ բաղադրիչներն են
  • 20 գրամ ակնամոմ
  • 100 գրամ մեղր

Պատրաստման ու օգտագործման եղանակը. Ակնամոմը տաք գոլորշու վրա հալեցնելստացվի մածուցիկ զանգված ավելացնել մեղրը և դնել թույլ կրակին մոտ 5 րոպե անդադար խառնելով (թույլ չտալ եռա):Պատրաստ լինելուն պես խառնուրդը քամել թողնել սառչի և լցնել մուգ գույնի ապակուց տարայի մեջ: Դեղամիջոցն օգտագործել լայնացած երակների կամ տրոֆիկ խոցերի հատվածում կոմպրեսներ դնելու համար:Հարկավոր է քսել խառնուրդը բամբակյա կտորին դնել այն ախտահարված հատվածին ծածկել պոլիէթիլենային թաղանթով վիրակապել ու թողնել 1,5 ժամ:Բուժման երրորդ օրը կոմպրեսը թողնել 4 ժամ իսկ հինգերորդ օրը՝ ամբողջ գիշեր:Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել ամեն օր իսկ բուժման կուրսը տևում է 10 օր:

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի,սակայն հարկ է հիշել որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ միայն փորձառու մասնագետը կկարողանա հստակ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել անհրաժեշտ բուժումը որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика