Յուրաքանչյուր տնտեսուհի ջանք չի խնայում տանը մաքրություն պահպանելու համար: Բայց լոգասենյակում և զուգարանում երբեմն դժվար է լինում պահանել կատարյալ մաքրություն: Հմուտ տնտեսուհիները գիտեն և կիրառում են պարզ միջոցներ, որոնց օգնությամբ հնարավոր է լինում միշտ մաքուր պահել տան այդ հատվածները:

Վաճառակետերում առաջարկվում են տարատեակ մաքրող միջոցներ, որոնք քիմիական նյութեր են և վտանգավոր են առողջության համար, բացի այդ որոշ տեսակներ բավականին բարձր արժեք ունեն և հասանելի չեն բոլորին:Առաջարկում ենք մարքող պարզ և հասանելի միջոց:
Կիտրոնաթթուն լուծել քիչ քանակությամբ տաք ջրի մեջ: Խառնուրդը լցնել հեղուկացիրի մեջ և լավ թափահարել: Փչել զուգարանակոնքի մակերևույթի վրա, հատկապես կեղտոտված հատվածների վրա, թողնել 10-15 րոպե: Զուգարանակոնքի մեջ լցնել սննդային սոդա, այն ռեակցիայի մեջ մտնելով կիտրոնաթթվի հետ կսկսի փրփրել: Սպունգի օգնությամբ այդ փրփուրով մաքրել զուգարանակոնքի մակերույթը:
Զուգարանակոնքի բաքը մաքրելու համար բաքի մեջ լցնել կես շիշ սովորական քացախ և թողնել մի քանի ժամ: Այնուհետև լվանալ մի քանի անգամ: