Մարսողական համակարգի աշխատանքը բարելավելու համար մասնագետները ներկայացրել են 7 մթերք

Առողջ լինելու և մարսողական համակարգի աշխատանքը բարելավելու համար շատերը հսկայական գումարներ են վատնում գերօգտակար համարվող մթերք գնելու համար, սակայն մասնագետները նշում են, որ կա շատ ավելի հասանելի ու տարածված 7 մթերք, որոնք իրենց արդյունավետությամբ չեն զիջում սննդաբանների կողմից գովազդվող մթերքին:

Մասնագետների խոսքով՝ հասարակ գետնախնձորը պարունակում է ինուլին, մանրաթելեր ու պրոբիոտիկներ, ուստի շատ օգտակար է առողջության համար: Միևնույն ժամանակ այն ունի շատ ցածր կալորիականություն և չի նպաստում քաշի ավելացմանը:

Բողկը պարունակում է նյութեր, որոնք ստամոքսում կատարյալ միջավայր են ստեղծում օգտակար բակտերիաների բազմացման համար: Նմանատիպ ազդեցությամբ է օժտված նաև գազարը, ուստի այն նույնպես պետք չէ անտեսել ու բացառել սննդակարգից:

Առողջարար մթերքի շարքին է դասվել նաև սխտորը, որը պայքարում է ախտածին բակտերիաների դեմ ու ամրապնդում է իմունային համակարգը: Սակայն այս մթերքը կարող է բերանի խոռոչի տհաճ հոտի պատճառ դառնալ, ուստի հարկավոր է հաշվի առնել այս փաստը սխտոր օգտագործելուց առաջ:

Շատ օգտակար է նաև պրասը, որը հարուստ է վիտամին A-ով, մանգանով ու ֆլավոնոիդներով: Իր բաղադրության մեջ պարունակվող օգտակար հատկությունների շնորհիվ այն նպաստում է աղիների պատերի արագ վերականգնմանը:

Քրքումը հարուստ է հակաբորբոքային նյութերով, որոնց շնորհիվ բարելավվում է գլխուղեղի աշխատանքն ու աղիների միկրոֆլորան: Օգտակար միկրոտարրերի հարուստ աղբյուր է նաև ծնեբեկը: Այն պարունակում է մագնեզիում, որը նպաստում է ֆերմենտների արտադրմանը, ինչպես նաև ինուլին, որն էլ բարելավում է աղիների միկրոֆլորան: Սա է պատճառը, որ ծնեբեկը շատ օգտակար է նիհարել ցանկացողների համար

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика