Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրա դառնալով ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի ԱԺ-ում ունեցած այսօրվա ելույթին․
Նա մասնավորապես գրել է․
Երբ օրենսդիր իշխանության տղամարդ ներկայացուցիչը դիմում է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին “սիրուն պետ”, “սիրուն աղջիկ” արտահայտություններով` շատ տղեգ է ու ցավալի:
Բայց, երբ օրենսդիր իշխանության կին ներկայացուցիչը փորձում է արդարացնել իր խմբակցության ղեկավարի թույլ տված կոպիտ դիմելաձևը, ու նույն արտահայտությունը անում է ԱԺ ամբիոնից, նախադասությունը սկսելով «մինչեւ հիմա այդ սիրուն աղջիկը…»,
պարզապես ցույց է տալիս, որ նա բացարձակ միտք չունի իր թիմակիցների շահերը պաշտպանելուց բացի պաշտպանել մեր հասարակության այլ խմբերի շահեր:
Այսքանը.
Հ․Գ․ Հիշեցնենք,որ Անի Սամսոնյանը ԱԺ-ում մասնավորապես ասել էր՝
Չեմ հասկանում՝ ինչու եք մտահոգվել «փայլուն կառավարություն» եւ «սիրուն աղջիկ» արտահայտություններից։ Միգուցե նրանից, որ ձեր կառավարությունն այդքա՞ն էլ փայլուն չէ, իսկ «սիրուն աղջիկ»-ն ընդամենը կոմպլիմենտ էր:
Հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ նախօրեին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում արված հայտարարությանը, որտեղ,
խոսելով Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի ավելացման անհրաժեշտության մասին կոչ էր արել «Քաղավիացիայի պետ սիրուն աղջկան եւ մեր փայլուն աշխատող Կառավարությանը այս օրերի ընթացքում շատ արագ միջոցներ ձեռնարկեն եւ այդ խնդիրը կարգավորեն»․
«Մինչեւ հիմա այդ սիրուն աղջիկը որեւէ գործ, արդյունք չի տվել, եւ սա կոչ էր, որպեսզի դուք ակտիվացնեք փայլուն կառավարությանն ու սիրուն աղջկան»,-ասաց Սամսոնյանը՝ հավելելով, որ Էդմոն Մարուքյանը կառուցողական առաջարկ է արել Գյումրիի օդանավակայանի տրանզիտային չվերթները ակտիվացնելու համար.
(նկարում քաղավիացիայի պետն է)
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց Անի Սամսոնյանի ելույթին՝ կոչ անելով զերծ մնալ նման արտահայտություններից, եւ չիջնել մնացածի մակարդակին․
«Խոսքը ոճաբանությանն է վերաբերել, տիկին Սամսոնյան, ձեզ հրավիրելուց ես ինձ իրավունք չեմ վերապահի երբեւիցե հրավիրել սիրուն կամ գեղեցիկ աղջկա, դա ձեր միակ արժանիքը չէ,
ինչպես նաեւ կառավարության միակ արժանիքը, եւ նշված միակ արժանիքը գեղեցիկ եւ փայլուն լինելը չէ»:
Կիսվեք ընկերների հետ