Կյանքի ամենաօգտակար հմտություններից մեկը ամեն վատն արագ մոռանալու ունակությունն է: Մի սևեռվեք խնդիրների վրա,մի ապրեք ներսում վիրավորանքներ պահելով և ձեր մեջ զայրույթ մի պահեք:
Մարդիկ կարծում են որ երջանիկ կլինեն, եթե տեղափոխվեն այլ տեղ և հետո պարզվում է՝ուր էլ գնաս ինքդ քեզնից չես փախչի
♦ Երջանկությունը համբույրի պես է.Դրանից հաճույք ստանալու համար հարկավոր է այն կիսել ինչ-որ մեկի հետ
♦ Գնահատեք այն մարդկանց, ովքեր գալիս են այն պահերին, երբ վատ վիճակում են ոչ թե իրենք, այլ դուք
♦ Մի փակեք նրանց բերանը, ովքեր բացում են ձեր աչքերը: Եվ ամուր, կանգնած ձեր ոտքերի վրա,մի մոռացեք նրանց ովքեր ձեզ բարձրացրել են իրենց ձեռքերի վրա
♦ Անիմաստ է փորձել օգնել մարդկանց,որոնք իրենց չեն օգնում: Մարդուն անհնար է ստիպել բարձրանալ աստիճաններով եթե նա ինքը չի ցանկանում բարձրանալ
♦ Բոլորն էլ սխալվում են:Ընդունում է սխալը`արժանավորը:Ներողություն է խնդրում`համարձակը:Վերսկսում է հարաբերությունները`ուժեղը
♦ Եղեք այն մեկի հետ ում հետ ցանկանում եք լինել և ոչ թե այն մեկի որի հետ ուրիշներն են ցանկանում տեսնել ձեզ
♦ Եղեք քաջ եթե ցանկանում եք ինչ-որ բան փոխել
♦ Համբերատար եղեք եթե ինչ-որ բան հնարավոր չէ փոխել
♦ Եվ իմաստուն եղեք,որպեսզի կարողանաք ճիշտ ընտրել թե երբ է պետք քաջություն և երբ է անհրաժեշտ համբերություն
♦ Ներողություն խնդրելը չի նշանակում,որ դուք սխալ եք,իսկ դիմացինը ճիշտ:Դա պարզապես նշանակում է որ ձեզ համար հարաբերություններն ավելի կարևոր են, քան ձեր սեփական էգոն
♦ Մարդիկ բաժանվում են երկու տեսակի:Նրանք որոնք մտնելով սենյակ, բացականչում են.«Օ ում եմ տեսնում» և նրանք որոնք ասում են «ահա և ես»
♦ Կյանքում ամենադժվարը հասկանալն է,թե որ կամուրջն անցնել իսկ որը այրել
♦ Տղամարդուն բնութագրում է չորս իրավիճակ ինչպես է նա պայքարում,ինչպես է փող հաշվում ինչպես է նայում երեխաներին և ինչպես է ավարտում հարաբերությունները
♦ Սովորեք ուրախանալ առանց ալկոհոլի երազել առանց դեղերի շփվել առանց ինտերնետի
♦ Անհնար է ապրել առանց վեճերի,այնպես ինչպես անցնելով ամբողջ քաղաքով,տեսնել միայն կանաչ լույս
♦ Որքան երկար եմ ապրում այնքան ավելի հստակ եմ հասկանում, որ կյանքում գլխավորը հստակ իմանալ թե ինչ եք ուզում և թույլ չտալ, որ ձեզ շփոթեցնեն այն մարդիկ, որոնք կարծում են, որ ավելի լավ գիտեն:
♦ Պետք է կարողանալ մերժել մարդկանց: Նրանք լկտիանալու հատկություն ունեն:
♦Մարդու բնավորության մեջ կան երեք ոսկե որակ համբերություն,չափի զգացում և լռելու ունակություն: Երբեմն կյանքում նրանք օգնում են ավելին,քան միտքը,տաղանդը և գեղեցկությունը
♦ Երբեք մի ապրիր տղամարդու հետ`հանուն փողի,երեխաների և խղճահարության: Փողից կգերհագենաք,երեխաները կմեծանան իսկ խղճահարությունը կվերածվի զայրույթի
♦ Մարդու լավագույն վրեժն ապացուցելն է որ կարող եք ապրել առանց նրա
♦ Լավ մարդիկ ձեզ երջանկություն կբերեն վատ մարդիկ ձեզ փորձ կտան,ամենավատը ձեզ դաս կտա իսկ լավագույնները ձեզ հուշեր կպարգևեն: Գնահատեք բոլորին:
♦ Այս կյանքում ամեն ինչ կարելի է հաղթահարել, քանի դեռ կա ապրելու համար պատճառ թե ում սիրել,ում համար հոգ տանել և ում հավատալ
♦ Ավելի հաճախ վիճում ենք նրանց հետ, ում ամենից շատ չենք ցանկանում կորցնել
♦ Հոգիների տարվածությունը վերածվում է բարեկամության,մտքինը վերածվում է հարգանքի մարմիններինը վերածվում է կրքի: Եվ միայն բոլորը միասին կարող են վերածվել սիրո
♦ Եթե պարտվողը ժպտում է, հաղթողը կորցնում է հաղթանակի համը
♦ Եթե ուզում եք մարդուն ճանաչել,մի լսեք այն ինչ ասում են ուրիշները նրա մասին ավելի լավ է լսեք թե ինչ է նա ասում ուրիշների մասին
♦ Երբեք մի արդարացեք: Ոչ նրանց առջև, որոնք սիրում են ձեզ,ոչ էլ հատկապես, նրանց որոնք չեն սիրում: Նա ով չի սիրում այլևս երբեք չի հավատա ձեզ և ով սիրում է,նա ինքը արդարացում կփնտրի ձեզ համար
♦ Իսկապես ամենամտերիմ մարդը նա է,ով գիտի քո անցյալը հավատում է քո ապագային և այժմ ընդունում է քեզ այնպես ինչպիսին որ կաս
♦ Փողը գալիս է հեռանում է,երջանկությունը դրանց մեջ չէ:Աշխարհում ամենակարևորը միշտ կլինեն այն մարդիկ ովքեր ձեզ հետ էին ամենադժվար պահերին
♦ Սիրելիի խոսքը ավելի լավ է բժշկում,քան աշխարհի բոլոր բժիշկները: Եվ այն ավելի արագ է սպանում,քան բոլոր դահիճները
♦ Կյանքի ամենաօգտակար հմտություններից մեկը՝ամեն վատն արագ մոռանալու ունակությունն է:Մի սևեռվեք խնդիրների վրա մի ապրեք ներսում վիրավորանքներ պահելով և ձեր մեջ զայրույթ մի պահեք
♦ Հոռետեսն ամեն առիթին տեսնում է դժվարություններ,լավատեսը տեսնում է հնարավորություններ ամեն դժվարության մեջ
♦ Եթե մարդ ուզում է ապրել ուրեմն բժշկությունն անզոր է
♦ Կյանքում միակ կանոնը որով դուք պետք է ապրեք,բոլոր իրավիճակներում մարդ մնալն է
♦ Ամենամեծ խոչընդոտը վախն է
♦ Ամենամեծ սխալը ոգով ընկնելն է
♦ Ամենավտանգավոր մարդը ստախոսն է
♦ Առավել ստոր զգացողությունը նախանձն է
♦Ամենագեղեցիկ արարքը ներելը
♦ Լավագույն պաշտպանությունը ժպիտն է
♦ Ամենահզոր ուժը հավատն է
♦ Լավագույն աջակցությունը Հույսն է
♦ Լավագույն նվերը Սերն է։