Մասնագետները նշում են մեջքի ցավը կարող է նախազգուշացնել առողջական լուրջ խնդիրների մասին, որո՞նք են այդ խնդիրները՝

Մեջքի ցավը շատ տհաճ, սակայն բավական տարածված խնդիր է, որին մարդիկ ոչ միշտ են պատշաճ ուշադրություն դարձնում, սակայն մասնագետները նշում են, որ այն կարող է նախազգուշացնել առողջական լուրջ խնդիրների մասին, որոնք չի կարելի անտեսել: Business Insider պարբերականը ներկայացրել է այն վտանգավոր հիվանդությունները, որոնք կարող են դրսևորվել մեջքի ցավերով:

Մասնագետների խոսքով՝ մեջքի մկանների ցավը կարող է անհանգստացնել մի քանի օր, սակայն եթե այն չի մեղմվում բավական երկար ժամանակ, ապա հարկավոր է դիմել մասնագետին: Նման դեպքերում չի բացառվում, որ ցավը պայմանավորված լինի միջողային սկավառակի ճողվածքով, ինչն ուղեկցվում է ոտքերի ցավով:

Մեջքի ցավի պատճառ կարող են դառնալ նաև սթրեսային կոտրվածքները, որոնք պայմանավորված են լինում գերծանրաբեռնվածության պատճառով առաջացող հաճախակի վնասվածքներով: Այս կոտրվածները չեն բուժվում մինչև այդ հատվածը չի կայունացվում:

Մեջքի ցավը կարող է պայմանավորված լինել նաև երիկամային վարակներով, որոնք սովորաբար դրսևորվում են գրիպին բնորոշ ախտանշաններով: Այս խնդրի դեպքում ցավն ի հայտ է գալիս կտրուկ կամ սաստկանում է աստիճանաբար: Այն սովորաբար նկատվում է մեջքի կողային հատվածներում ու կողատակերում:

Ստամոքսի այրոցը նույնպես կարող է դառնալ մեջքի ցավի պատճառ: Նման խնդիր է նկատվում, երբ ստամոքսի թթվային պարունակությունը հայտնվում է կերակրափողում ու գրգռում է լորձաթաղանթը: Մեջքի կամ ոտքերի թմրածության, ծակծկոցի ու այրող ցավի դեպքում չի բացառվում նաև միջողային սկավառակի վնասվածքը, որի հետևանքով սեղմվում է նստանյարդը:

Եթե մեջքի ցավն ի հայտ է գալիս միայն որոշակի դիրքերում, ապա այն կարող է պայմանավորված լինել մկանի գերծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև միջողային սկավառակի վնասվածքով կամ ճողվածքով: Չի կարելի անուշադրության մատնել ցավը, որը չի մեղմվում ավելի քան հինգ օր: Միևնույն ժամանակ հարկավոր է հաշվի առնել, որ այն կարող է պայմանավորված լինել նաև գերինտենսիվ մարզումներով:

Բացի այդ, հարկ է հիշել, որ մեջքի ցավը կարող է վկայել նաև սրտանոթային համակարգի խնդիրների մասին: Որոշ դեպքերում այս հիվանդությունները դրսևորվում են մեջքի վերին հատվածի կամ ձեռքի ցավով, ուստի հարկավոր է շատ զգոն լինել
աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика