Ժամանակակից մարդու կյանքի ռիթմն ու սովորությունները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ նրա տեսողական օրգանների վրա՝ հանգեցնելով տեսողության վատթարացման, մինչդեռ այն շատ կարևոր է յուրաքանչյուրի համար: Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք կօգնեն բարելավել տեսողությունն ու կկանխեն հետագա վատթարացումը:
Հավկիթ Հավկիթը պարունակում է վիտամին А, զեակսանտին և ցինկ, իսկ այս տարրերը շատ կարևոր են աչքերի առողջության պահպանման համար:
Ձուկ Յուղոտ ձնկնատեսակները հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով որոնք հարկավոր են աչքերի ցանցաթաղանթի առողջության պահպանման համար: Բացի այդ, այս առողջարար ճարպերը կանխում են աչքերի չորությունը:
Ընկույզներ ու չորամրգեր Նուշը չամիչն ու թզի չիրն իրական հրաշքներ են գործում աչքերի համար: Դրանք պարունակում են վիտամիններ ու մանրաթելեր, որոնք արագացնում են մարսողության գործընթացներն ու մաքրում են օրգանիզմը տոքսիններից, ինչն օգնում է խուսափել նաև տեսողության հետ կապված մի շարք խնդիրներից:
Նարինջ Ցիտրուսային մրգերը պարունակում են աչքերի առողջության համար շատ կարևոր վիտամին C: Այս տարրը շատ օգտակար է աչքերի արյունատար անոթների համար, ուստի սննդակարգում հարկավոր է անպայման ներառել ցիտրուսային մրգեր և վիտամին C-ի այլ աղբյուրներ:
Գազար Գազարը վիտամին А-ի և բետա-կարոտինի հարուստ աղբյուր է, իսկ այս բաղադրիչները կանխում են աչքերի վարակներն ու այլ վտանգավոր խանգարումները: