Լյարդը մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է, որի աշխատանքի խանգարումները կարող են բավական տհաճ հետևանեներ առաջացնել: Մասնագետները ներկայացրել են այս օրգանն ախտահարող ամենավտանգավոր հիվանդությունները, որոնց ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին:
Լյարդի ամենավտանգավոր հիվանդությունների ցանկում առաջինը նշվում է ալկոհոլային հեպատիտը, որը բնորոշվում է լյարդի՝ ալկոհոլի չարաշահմամբ պայմանավորված բորբոքումներով: Անուշադրության մատնելու դեպքում հիվանդությանը կարող է վերածվել լյարդի ցիռոզի և լուրջ խնդիրներ առաջացնել:
Մյուս վտանգավոր հիվանդությունը լյարդի ճարպային հիվանդությունն է, որի դեպքում ավելորդ ճարպն սկսում է կուտակվել օրգանի պատերին: Սա հանգեցնում է օրգանի չափերի մեծացման՝ թույլ չտալով պատշաճ կերպով կատարել գործառույթները:
Լյարդը կարող է ախտահավել նաև հեպատիտի վիրուսներով (հեպատիտներ A, B,C և D), որոնցից ամենաանվնասը հեպատիտ A-ի վիրուսն է: B և C վիրուսները կարող են ձեռք բերել քրոնիկ բնույթ՝ դրանով իսկ բարձրացնելով լյարդի ցիռոզի, լյարդի քաղցկեղի և լյարդային անբավարարության զարգացման հավանականությունը:
Շատ վտանագվոր է նաև լյարդի աբսցեսը, որի զարգացման պատճառ կարող են դառնալ բակտերիալ, մակաբուծային կամ սնկային վարակները: Այս հիվանդությունը դրսևորվում է լյարդի հատվածում շատ տհաճ զգացողություններով, ուստի նման ախտանշանի առկայության դեպքում հարկավոր է դիմել մասնագետին:
Լյադի ամենավտանգավոր հիվանդությունների շարքին է դասվում նաև լյարդի քաղցկեղը, որը սովորաբար զարգանում է լյարդի ցիռոզի կամ քրոնիկ հեպատիտի հետևանքով: Վիճակագրությունը ցույց է տվել, որ այս հիվանդությունն ախտորոշելը բավական բարդ է ակնկայտ ախտանշանների բացակայության պատճառով, ուստի հարկավոր է շատ զգոն լինել ու պարբերաբար պրոֆիլակտիկ բուժզննում անցնել:
Նյութի աղբյուր