Մասնագետները հորդորում են մազակալներ գնելիս առավել ուշադիր լինել ահա թե ինչու

Երկար մազեր ունենալն արդեն հաճույք է: Հաճույք է նաև մազերը հավաքելու համար տարատեսակ մազակալներ կապիչներ ամրակներ գնելը:Սակայն ցավոք, մազերի գեղեցիկ աքսեսուարները ոչ միայն լրացնում են մեր մազերի հարդարանքը և զարդարում սանրվածքը այլև հաճախ վնասում են գլխի մաշկը:Դեռևս հին Եգիպտոսում կանայք սիրում էին օգտագործել մազակալներ:Ժամանակի ընթացքում կանանց սերն ու հետաքրքրությունը գեղեցիկ մազակալների նկատմամբ չնվազեց:

Օգտագործում էին ժապավեններ թանկարժեք քարերով և թանկարժեք մետաղներից մազակալներ,որոնք ավելի շատ մշակույթի գործեր էին հիշեցնում:Իսկ ինչ առաջարկ այսօր մենք ունենք խանութներում:Գրեթե բոլոր առաջարկվող մազակալները կապիչները գամասեղները անորակ են պատրաստված կոպիտ մետաղներից: Այդ պատճառով էլ մասնագետները հորդորում են մազակալներ գնելիս առավել ուշադիր լինել, քանի որ դրանց անորակության պատճառով հաճախ վատանում է նաև մազերի որակը:

Մազակալներ Ոճաբանները և վարսավիրները գիտեն,որ մազերի երեկոյան սանրվածք ստանալու համար անհրաժեշտ են մետաղական գամասեղներ: Անգամ բոլորին հայտնի ամենօրյա «խխունջը» առանց գամասեղների հնարավոր չէ ստանալ:Դրանք հիանալիորեն ամրացնում են մազերը սակայն վերջիններիս անմիջական շփումը մետաղի հետ, ինչպես նաև դրանց՝ գլխամաշկի վրա առաջացրած քերծվաքները հաճախ մազաթափման և վարսերի փայլի կորստի պատճառ են հանդիսանում:

Նույնը վերաբերվում է նաև մազակալներին: Մազակալներ գնելիս համոզվեք, որ ամրացման մեխանիզմը որոկով է չի քաշի մազերը և հեշտությամբ կարելի է հանել գլխից: Գամասեղների և ամրակների հաճախակի օգտագործումը ցանկալի չէ մազերի համար:Մազերը պետք է հանգստանան «մեխանիկական» ազդեցությունից:Առողջ և որակով մազեր ունենալու համար պետք է օգտագործել պաշտպանիչ հեղուկներ:Այն նաև կպաշտպանի մազերը արտաքին միջավայրի ազդեցությունից, կդարձնի ենթարկվող,փայլող և ծավալուն:

Մազերի ռետինե կապիչներ Պոչը սանրվածք է,որը միշտ նորաձև է և այն ստանալու համար հիմնականում պահանջվում է մազերի ռետինե կապիչներ:Ժամանակի ընթացքում դրանք պոկվում են, բայց հաճախ, մինչև վերջնական կտրվելը,մենք այն օգտագործում ենք կիսակտրված,ճաքած վիճակում առանց հասկանալու,որ հենց նման ճաքերն են մազերի ճյուղավորման պատճառ դառնում:Խնայեք ձեր մազերը և մի խնայեք մազակալների վրա:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика