Մաշկի թարմությունն ու երիտասարդությունը պահպանելու համար օգտագործեք այս պարզ ու արդյունավետ դիմակներ

Մաշկի ծերացումը բնական գործընթաց է, սակայն երբեմն բավական խորը կնճիռներն սկսում են ի հայտ գալ անգամ երիտասարդ տարիքում: Նման խնդիրներից խուսափելու համար ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք պարզ ու արդյունավետ դիմակ, որոնք կսնուցեն ու կխոնավեցնեն մաշկը և կօգնեն պահպանել թարմությունն ու երիտասարդությունը:

Յոգուրտով, բանանով ու մեղրով դիմակ
Յոգուրտը հիանալի միջոց է մաշկը վերականգնելու և рН հաշվեկշիռը կարգավորելու համար: Այն օգնում է ազատվել անգամ ամենախորը կնճիռներից, որոնք սովորաբար ի հայտ են գալիս բերանի ու աչքերի շուրջը: Բացի այդ, այս դիմակը կօգնի խոնավեցնել մաշկն ու հարստացնել այն հակաօքսիդանտներով, ինչի շնորհիվ այն շատ ավելի երիտասարդ տեսք կստանա:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

¼ բանան,

2 թեյի գդալ նարնջի հյութ,

1 ճաշի գդալ մեղր,

2 ճաշի գդալ բնական յոգուրտ:

Պատրաստման ու օգտագործման եղանակը.

Բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ ու խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Քսել դիմակը դեմքի, պարանոցի ու ձեռքերի մաքուր մաշկին, թողնել 20 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով: Կրկնել այս պրոցեդուրան շաբաթական երեք անգամ քնելուց առաջ:

Բանանով ու ավոկադոյով դիմակ

Այս դիմակը հարուստ է ճարպաթթուներով, որոնք նպաստում են մաշկի վերականգնմանը: Բացի այդ, այն հանքանյութերի, վիտամինների ու հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է, ինչի շնորհիվ դանդաղեցնում է մաշկի ծերացումն ու ազատում է կնճիռներից:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.
1 ձվի սպիտակուց,

½ բանան,

½ հասած ավոկադո (կարելի է փոխարինել 1 թեյի գդալ ավոկադոյի կամ ժոժոբայի յուղով):

Պատրաստման ու օգտագործման եղանակը.
Խառնել բոլոր բաղադրիչները մինչև ստացվի համասեռ զանգված: Քսել դիմակը մաքուր մաշկին, թողնել 25-30 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով: Կրկնել այս պրոցեդուրան շաբաթական 2-3 անգամ երեկոյան:

Հալվե վերայով ու ձիթայուղով դիմակ

Հալվեի գելը պարունակում է վիտամիններ ու շատ կարևոր սննդարար նյութեր, որոնք սնուցում ու խոնավեցնում են մաշկը: Ձիթայուղը հարուստ է ճարպաթթուներով, որոնք սնուցում են մաշկի խորը շերտերն ու վերականգնում են այն՝ նպաստելով կնճիռների անհետացմանը:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

1 ձվի դեղնուց,

4 ճաշի գդալ հալվե վերայի գել,

2 թեյի գդալ ձիթայուղ:

Պատրաստման ու օգտագործման եղանակը.
Բոլոր բաղադրիչները լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Դիմակը մատներով քսել մաքուր մաշկին, թողնել 25-30 րոպե, այնուհետև լվացվել սառը ջրով: Այս պրոցեդուրան խորհուրդ է տրվում կրկնել շաբաթական 2-4 անգամ քնելուց առաջ: Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика