Իրաքցի տղան ծնվել էր կմախքի զարգացման և դեֆորմացված վերջույթների խանգարմամբ: Մայրն Էմանուելից և նրա եղբորից հրաժարվեց ծնվելուց անմիջապես հետո: Նա փոքրիկներին դրեց արկղի մեջ և թողեց մարդաշատ վայրում:
Նրանց գտան տեղի Մայր թերեզայի ապաստանի միանձնուհիները: 4 տարի անց բարեգործական կազմակերպության աշխատակից Մոյրա Քելլին փոքրիկ որբերին ուղեկցում էր բուժման Ավստրալիա: Ուղևորության ընթացքում նա այնքան կապվեց երեխաների հետ, որ որոշեց որդեգրել նրանց…
Հիմա 17-ամյա Էմանուելը լիարժեք կյանքով է ապրում Ավստրալիայում: Տղան բավական վաղ տարիքում երգելու տաղանդ դրսևորեց: Մտերիմներն Էմանուելին համոզեցին հայտ ներկայացնել X Factor շոուում: Ահա, թե նա ինչ տաղանդավոր է: