Իտալիայում Ֆրիտատան, որի բաղադրատոմսն է այսօր ներկայացնում EnterTrain-ը, այնքան ընդունված է, որ հատուկ դրա համար երկու պոչով երկտակ թավա են ստեղծել: Այն դնում են դանդաղ կրակի վրա, լավ տաքացնում են կարագը և դրանից հետո լցնում են ձվի զանգվածը:
Անհրաժեշտ բաղադրիչներն են
- ձու — 5 հատ
- բուլղարական պղպեղ — ½ հատ
- չերի լոլիկ — 5-6 հատ
- պրասասոխ — 1/2 ցողուն
- պանիր — 50-70 գր. պարմեզան
- սխտոր — 2 պճեղ
- ձիթայուղ — 1 ճ.գ.
Պատրաստման եղանակը
1. Մեծ թասի մեջ կոտրել ձվերը:
2. Բանջարեղենը լվանալ և կտրատել նույն չափսի կտորներով:
3. Կարագը թավայի մեջ տաքացնել:
4. Լցնել ձուն, վրայից բանջարեղենն ու պանիրը:
5. Երբ ֆրիտատան ներքևից կարմրի, այն ծածկեք կափարիչով և շուռ տվեք, որպեսզի կարմրի նաև մյուս կողմից՝ 7-10 րոպեով:
6. Մատուցելուց առաջ վրան մանրացված կանաչի լցրեք: