Ձնահյուսի տակ մնացած զինծառայողներից 3-ը մահացել են

Փետրվարի 7-ին, ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Սյունիքի մարզում N զորամասի պահպանության տեղամասում ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ լրատվական ծառայությունից։Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ.1991թ.,զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ),կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից,Սյունիքի ՄԶԿ)։

Կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ. զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) դիերը:Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Հայտնաբերված զինծառայողը ստացել է մարմնական թեթև վնասվածքներ, առողջական վիճակը գնահատվում է բավարար:Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика