Ձմռանը մազերը ճիշտ խնամելու համար առաջարկում ենք մի քնի բնական միջոց

Ձմռանը եղանակային անբարենպաստ պայմանները խիստ բացասաբար են անդրադառնում մազերի վրա, ուստի զարմանալի չէ, որ տարվա այս ամսիներին մազերն ունեն առանձնահատուկ խնամքի կարիք: Բարեբախտաբար գոյություն ունեն շատ արդյունավետ ժողովրդական միջոցներ, որոնք կօգնեն պաշտպանել վարսերն անբարենպաստ ազդեցությունից:

Թուրմեր չոր մազերի համար Չոր մազերը խնամելու և դրանց առողջ փայլ հաղորդելու համար խորհուրդ է տրվում օգտագործել ծաղկային թուրմեր: Ընդ որում՝ դրանք ոչ միայն կսնուցեն ու կպաշտպանեն վարսերը չորությունից, այլև հաճելի բույր կհաղորդեն: 3 ճաշի գդալ չորացրած լորենու ծաղիկներին ավելացնել 1 լիտր եռման ջուր, թրմել մինչև սառչի, այնուհետև քամել և օգտագործել մազերը մաքրաջրելու համար: Մի բուռ վարդի չորացրած ծաղիկներին ավելացնել 1 լիտր սառը ջուր և 2 օր թրմել մութ տեղում: Թուրմը քամել, ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և օգտագործել մազերը մաքրաջրելու համար:

Դիմակներ չենթարկվող մազերի համար Մազերն ավելի ենթարկվող դարձնելու և դրանց առողջ փայլ հաղորդելու համար կարելի է կիրառել բնական բաղադրիչներով դիմակներ: 2 կտոր աշորայի հացը թրջել գարեջրի մեջ, այնուհետև ստացված խյուսանման զանգվածը քսել մազերին ու լավ տարածել: Թողնել դիմակը կես ժամ, որից հետո մազերը լավ լվանալ: Մի բաժակ կաթին ավելացնել կակաոյի փոշի, դնել այն կրակին ու պատրաստել կակաո: Ավելացնել 1 ճաշի գդալ կարագ, իսկ երբ այն լուծվի, քսել խառնուրդը մազերին: Ծածկել գլուխը պոլիէթիլենային թաղանթով, այնուհետև նաև տաք սրբիչով, թողնել դիմակը կես ժամ և լվանալ գլուխը: Այս դիմակը հատկապես արդյունավետ կլինի մուգ գույնի մազեր ունեցողների համար:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика