Ձմերուկը յուրահատուկ մթերք է, որը ոչ միայն շատ համեղ է, այլև անչափ օգտակար: Այս մթերքի օգտակար հատկություններից մեկը դրա ցածր կալորիականությունն է, ինչի շնորհիվ այն կարող են օգտագործել անգամ նիհարել ցանկացողները, սակայն միևնույն ժամանակ այն նույնքան օգտակար է, որքան դեղձը, հապալասը և ցանկացած այլ միրգն ու հատապտուղը:
Ձմերուկը հարուստ է C, A, B վիտամիններով ու բետա-կարոտինով: Այն շատ օգտակար է քաղցկեղով ու շաքարային դիաբետով հիվանդների համար, քանի որ պարունակում է բնական ներկանյութ՝ լիկոպին, որը կանխում է ԴՆԹ-ի փոփոխությունները:
Հայտնի է, որ չարորակ բջիջներն ի հայտ են գալիս գենետիկ մուտացիաների հետևանքով, մինչդեռ ձմերուկն արգելակում է առողջության համար կործանարար այս գործընթացը:
Օկլահոմա նահանգի համալսարանի գիտնականներն անց են կացրել գիտափորձեր մկների վրա, որոնց արդյուքում պարզել են, որ այս մթերքը փոխում է աղիների միկրոֆլորան ու օգնում է բուժել շաքարային դիաբետը:
Ավելին՝ ձմերուկը պարունակում է ցիտրուլին ամինաթթու, որը բարձրացնում է ազոտի օքսիդի մակարդակն ու լայնացնում է արյունատար անոթները՝ դրանով իսկ դրական ազդեցություն ունենալով սրտամկանի վրա:
Բացի այդ, շոգ եղանակին ձմերուկն օգնում է խուսափել ջրազրկումից, քանի որ 90%-ով բաղկացած է քաղցր ջրից:
Այս պտուղը նպաստում է օրգանիզմի արագ վերականգնմանը ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, ուստի շատ օգտակար է մարզիկների համար: Սա նշանակում է, որ ձմերուկը ոչ միայն համեղ ու օգտակար մթերք է, այլև առողջությունն ամրապնդող բնական կենսաբանական հավելում:շ