Մի օր տղամարդը որոշեց գնալ ձկնորսության, սակայն այնքան էլ հաջող օր չստացվեց, քանի որ նրան հաջողվեց ընդամենը մի ձուկ բռնել
Գալով տուն՝ ձկնորսը որոշեց տապակել միակ ձուկը…սակայն հանկարծ մի տարօրինակ բան նկատեց ձկան ստամոքսի մեջ:
Երբ նա զգուշորեն կտրեց օրգանը, հասկացավ, որ այնտեղ ոչ թե ինչ-որ առարկա էր, այլ փոքր կրիա: Չնայած նրան, որ կենդանին արդեն չէր շնչում, տղամարդը, այնուամենայնիվ, դրեց նրան ջրով բանկայի մեջ:
Որքան մեծ էր ձկնորսի զարմանքը, երբ առավոտյան տեսավ, որ փոքրիկ կրիան հանգիստ լողում է: Տղամարդը վազեց խանութ և փոքրիկի համար հատուկ կեր բերեց: Ահա թե ինչպես անհաջող ձկնորսության շնորհիվ տղամարդը նոր ընկեր ձեռք բերեց: