Ձկները արեւի տակ թարմ է մնում, որովհետեւ ֆարմալինով լվանում են, որ չնեխեն, ինչպես դիակներին են մշակում: Այսօր ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Հակոբյանը նշեց, որ ձուկը վաճառում են 40 աստիճան արեւի տակ, իսկ մարդկանց չի հուզում, թե դրանք ինչպես են պահպանվում արևի տակ:
Նա նաև խորհուրդ տվեց չօգտագործել գազավորված ըմպելիքներ. «Դա զովացուցիչ չէ, ընդհակառակը, որքան խմում եք, այնքան ուզում եք խմել: Դա քայքայում է մեր բոլոր օրգանական համակարգերը: Խմեք ձեր տանը պատրաստած թանը, դրանից լավ զովացուցիչ բան չկա»: