Զարկերակային ճնշման բարձրացումը կարող է շատ վտանգավոր լինել ուստի այս ցուցանիշը հարկավոր է մշտապես վերահսկողության տակ պահել: Մարդու սննդակարգն անմիջականորեն ազդում է զարկերակային ճնշման ցուցանիշի վրա, ինչը նշանակում է, որ այն կարելի է կարգավորել՝ պարզապես ճիշտ մթերք ընտրելով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում յոթ համեմունք, որոնք կօգնեն նվազեցնել այս ցուցանիշները:
Հիլ
Հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր հիլ օգտագործելն օգնում է զգալիորեն նվազեցնել զարկերակային ճնշումը: Այս համեմունքը հզոր հակաօքսիդանտ է, որն օժտված է նաև միզամուղ հատկություններով:
Դարչին
Դարչնի գործածությունը նվազեցնում է սիստոլիկ ճնշումը մոտ 5.39 մմ/սս-ով, իսկ դիաստոլիկ ճնշումը՝ 2.6 մմ/սս-ով: Դրական արդյունքի համար կարելի է ավելացնել այս համեմունքն ըմպելիքներին, շիլաներին և այլ ուտեստներին:
Քրքում
Քրքումը պարունակում է հզոր հակաօքսիդանտ՝ քրքումին, որն իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ արդյունավետ կերպով նվազեցնում է զարկերակային ճնշումը: Բանն այն է, որ բորբոքումը հանգեցնում է զարկերակների ռիգիդության ու զարկերակային ճնշման բարձրացման, ուստի դրանից ազատվելն օգնում է կարգավորել նաև ճնշումը:
Կոճապղպեղ
Կոճապղպեղն արգելափակում է կալցիումի ուղիները, դրական ազդեցություն է ունենում մկանների վրա, ինչպես նաև կանխում է զարկերակներում թրոմբների կուտակումները: Արդյունքում այն օգնում է արդյունավետ կերպով նվազեցնել զարկերակային ճնշումն ու բարելավել ինքնազգացողությունը:
Կայենյան պղպեղ
Կայենյան պղպեղի մեջ պարունակվող կապսաիցինն ազդում է սենսորային նյարդերի վրա, որոնք զարկերակային ճնշման նվազման հարցում գործում են նյարդահորմոնալ համակարգի հետ:
Սխտոր
Սխտորը պարունակում է ալիցին, որն օժտված է հակաբակտերիալ ու հակահիպերտենզիվ հատկություններով: Այդ հատկությունների շնորհիվ այն օգնում է արդյունավետ կերպով թուլացնել ու լայնացնել անոթները՝ կարգավորելով ճնշումը:
Սև պղպեղ
Սև պղպեղը հարուստ է կալիումով, որն օգնում է կարգավորել սրտի ռիթմն ու զարկերակային ճնշումը: Բացի այդ, այն պարունակում է երկաթ, որը հիանալի օգնական է զարկերակային գերճնշման դեմ պայքարում: