Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բնական մաքրող միջոց յուղոտ մազերի համար որը կարելի է կիրառել հասարակ շամպունների փոխարեն

Գլխամաշկի ճարպագեղձերի ակտիվությունը կարող է բավակատ տհաճ խնդիր դառնալ ու դրսևորվել մազերի ավելորդ յուղոտությամբ: Որպես կանոն նման դեպքերում օգտագործվում են հատուկ շամպուններ՝ նախատեսված յուղոտ մազերի համար, մինչդեռ դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ լինում: Սակայն կա մի հիանալի միջոց, որը ոչ միայն կմաքրի մազերն ու կազատի ավելորդ ճարպից, այլև կսնուցի և առողջ փայլ կհաղորդի վարսերին, ինչպես նաև կամրապնդի մազարմատներն ու կխթանի մազերի աճը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բնական մաքրող միջոց, որը կարելի է կիրառել հասարակ շամպունների փոխարեն: Այս բնական շամպունի հիմնական բաղադրիչն է սոդան, որը համարվում է մաշկը մաքրող լավագույն միջոցներից մեկը: Ավելին՝ այն չեզոքացնում է տհաճ հոտերն ու կարգավորում է գլխամաշկի рН բալանսը՝ դրանով իսկ բարելավելով մաշկի վիճակը:

Պատրաստման ու օգտագործման եղանակը.

Այս բնական միջոցը պատրաստելու համար հարկավոր է ¾ բաժակ գոլ ջրին ավելացնել 1 թեյի գդալ կերակրի սոդա, լավ խառնել, այնուհետև քսել լուծույթը խոնավ մազերին, 1-2 րոպե մերսել ու լվանալ գլուխը մաքուր ջրով:

Այս պրոցեդուրայից հետո մազերին առողջ փայլ հաղորդելու համար կարելի է խնձորի քացախ օգտագործել: Հարկավոր է ¼ բաժակ խնձորի քացախը լուծել 1 բաժակ տաք ջրում, քսել վարսերին, թողնել մոտ 5 րոպե և լվանալ գլուխը մաքուր ջրով:

Շատ արդյունավետ կարող է լինել նաև հազրեվարդի թուրմը, որը պատրաստելու համար պարզապես հարկավոր է բույսն ավելացնել եռացող ջրին, թողնել կրակին 10 րոպե, այնուհետև քամել, թողնել մի փոքր սառչի և քսել հեղուկը վարսերին:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика