Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի պատճառ որոնցով կարող է պայմանավորված լինել քաշի ավելացումը

Ավելորդ քաշի դեմ պայքարը կարող է բավական երկարատև ու հոգնեցնող լինել,ուստի հաճախ մարդիկ դադարում են ջանքեր գործադրելհիասթափվելով անարդյունավետ աշխատանքից: Մասնագետները հաճախ են շեշտում,որ ավելորդ քաշից ազատվելու լավագույն միջոցը սննդակարգի կարգավորումն ու ֆիզիկական ակտիվությունն է,սակայն լինում են դեպքեր,երբ անգամ ճիշտ սննդակարգն ու բավարար ֆիզիկական ակտիվությունը չեն օգնում հասնել ցանկալի արդյունքին:

Նման դեպքերում հարկավոր է պարզել,թե ինչն է խանգարում քաշի նվազման գործընթացին և ինչ միջոցներ է հարկավոր ձեռնարկել Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել քաշի ավելացումը: Այս գործոնների դեմ պայքարելը կօգնի հեշտությամբ նվազեցնել քաշն ու խուսափել հետագա ավելացումից:

Ինսուլինի բարձր մակարդակ Այս հորմոնը կառավարում է արյան հոսքից գլյուկոզայի դուրսբերման և մկաններում կամ լյարդում կուտակման գործընթացը,որի արդյունքում գլյուկոզան վերակերպվում է գլիկոգենի (էներգետիկ պաշար որն օրգանիզմն օգտագործում է քաղցի դեպքում): Ինսուլինի մշտապես բարձր մակարդակը նպաստում է գլիկոգենային պաշարի ավելացման,ինչն էլ օրգանիզմում կուտակվում է ճարպի տեսքով:Բացի այդ նման դեպքերում զարգանում է ինսուլինակայունություն ինչպես նաև նախադիաբետ կամ անգամ 2-րդ տիպի շաքարային դիաբետ:

Հիպոթիրեոզ Վահանաձև գեղձը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է որը մասնակցում է օրգանիզմի մի շարք կարևոր գործընթացներին այդ թվում նաև նյութափոխանակության համակարգի աշխատանքին:Այս օրգանի ամենատարածված հիվանդություններից մեկը հիպոթիրեոզն է որի դեպքում գեղձը չի արտադրում բավարար քանակությամբ հորմոններ,ինչը դառնում է նյութափոխանակության խանգարման և քաշի ավելացման պատճառ:

Սթրես և քնի պակաս Մասնագետների խոսքով՝սթրեսն ու քնի պակասը հանգեցնում են մի շարք հորմոնալ փոփոխությունների որոնք հանգեցնում են նյութափոխանակության համակարգի աշխատանքի փոփոխությունների և անբնական քաղցի առաջացման:Ի վերջո նման խանգարումները դառնում են սննդի սխալ գործածության պատճառ ու հանգեցնում քաշի ավելացման:

Սննդի քանակի սխալ գնահատում Գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվե շատերը պարզապես չեն գիտակցում, որ նորմայից շատ են ուտում:Տարիքի հետ օրգանիզմն ավելի ու ավելի քիչ կալորիայի կարիք է ունենում,ինչը պայմանավորված է լինում մկանային զանգվածի նվազմամբ ու կենսաքիմիական գործընթացների դանդաղումով: Եթե մարդը երիտասարդ տարիքում շատ է սնվել և չի նվազեցնում օգտագործվող մթերքի քանակությունը նաև տարիներ անց ապա քաշի ավելացումից խուսափել չի հաջողվի,քանի որ առանց հավելյալ ֆիզիկական ակտիվության օրգանիզմը պարզապես չի կարողանա այրել բոլոր ավելորդ կալորիաները:

Ավելորդ կալորիաներ օգտակար մթերքից Մասնագետների խոսքով օգտակար մթերքը,որպես կանոն,չի ասոցացվում քաշի ավելացման հետ,ինչի պատճառով մարդիկ հաճախ նորմայից շատ են ուտում նման մթերքը՝դրանով իսկ նպաստելով քաշի ավելացմանը:Ի վերջո մարդը չափազանց մեծ քանակությամբ կալորիա է ստանում օգտակար սննդամթերքից,ինչը հանգեցնում է ավելորդ քաշի:

Ցիրկադային ռիթմերի անտեսում Մարդիկ հաճախ սնվում են այնպես,ինչպես ցանկանում են՝չհետևելով ցիրկադային ռիթմերին, սակայն այս ռիթմերին հետևելը շատ կարևոր է: Ըստ ցիրկադային ռիթմերի՝ առավոտյան արթնանալուն պես օրգանիզմը պետք է բավական շատ սնունդ ստանա,որը կապահովի անհրաժեշը էներգիայով: Միևնույն ժամանակ ճաշին ու ընթրիքին հարկավոր է ավելի քիչ ուտել:Այս ռեժիմին չհետևելը քաշի ավելացման ամենատարածված պատճառներից մեկն է,մինչդեռ շատերն ուշադրություն չեն դարձնում դրան:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика