Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն ըմպելիքներն իմունային համակարգի ամրապնդման համար:

Իմունային համակարգի ամրապնդման ու օրգանիզմի դիմադրողականության բարձրացման մասին հարկավոր է սկսել մտածել դեռ ամռանը: Այս հարցում հիանալի օգնական կարող են լինել օգտակար ու թարմացնող ըմպելիքները, որոնք ոչ միայն կբարձրացնեն իմունիտետը, այլև կօգնեն պայքարել ամռան տապի դեմ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն ըմպելիքներն իմունային համակարգի ամրապնդման համար:

Սմուզիներ

Մրգային սմուզիները վիտամինների ու հանքանյութերի հարուստ աղբյուր են, ինչի շնորհիվ օգնում են զգալիորեն ամրապնդել իմունային համակարգը: Նման ըմպելիքների կարևորագույն տարրը վիտամին C-ն է, որը պատասխանատու է իմունային համակարգի ճիշտ աշխատանքի համար: Սա է պատճառը, որ նման սմուզիներում խորհուրդ է տրվում ներառել այս վիտամինով հարուստ մթերք՝ կիտրոն, նարինջ, կիվի, ելակ և այլն

Կիտրոնով ըմպելիք

Կիտրոն պարունակող ըմպելիքները համարվում են լավագույններն առողջության պահպանման ու իմունային համակարգի ամրապնդման համար: Շատ օգտակար է անգամ հասարակ կիտրոնով ջուրը, որը կօգնի նաև զովանալ: Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում այն կարելի է փոխարինել կիտրոնով ու կոճապղպեղով թեյով, որն ունի յուրահատուկ համ ու բույր և հարուստ է մի շարք կարևորագույն տարրերով:

Պրոբիոտիկներով կոկտեյլ

Իմունային ու մարսողական համակարգերի միջև կա անմիջական կապ, ուստի զարմանալի չէ, որ պրոբիոտիկներով կոկտեյլներն օգնում են ամրապնդել ամբողջ օրգանիզմը: Նման ըմպելիքի բաղադրության մեջ պետք է ներառված լինի կոկոսյան ընկույզի կամ նշի կաթ, կեֆիր, թարմ քամած նարնջի հյութ, գազարի հյութ ու 2/3 բաժակ սառեցված արքայախնձոր: Ըմպելիքը պատրաստելու համար պարզապես հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ ու լավ խառնել:

Բուսական ըմպելիքներ

Ոչ բոլոր թեյերն են ամրապնդում իմունային համակարգը, սակայն դեղբույսերով թուրմերը կարող են պարզապես հրաշքներ գործել: Պարզապես հարկավոր է խառնել սիրելի չորացրած բույսերն ու թրմել եռման ջրում: Այս հարցում հիանալի օգնական կարող են լինել լորենու ծաղիկները, կարմիր երեքնուկը, կարմիր ազնվամորին, եղինջը, վարսակն ու անանուխը:

Չիչխանով ըմպելիք

Չիչխանն ամենահամեղ ու օգտակար հատապտուղներից է, որը պարունակում է հսկայական քանակությամբ օգտակար միկրոտարրեր: Այն պարունակում է իմունային համակարգի համար կարևոր բոլոր վիտամինները, օմեգա-3 ճարպաթթուներ ու հակաօքսիդանտներ: Սա է պատճառը, որ չիչխանով թեյը համարվում է ամենաօգտակարներից մեկը: Այն պատրաստելու համար հարկավոր է 100 գրամ չիչխանի հատապտուղները լավ տրորել, այնուհետև ավելացնել դարչնի երկու ձողիկ, մի փոքր մեղր ու եռման ջուր և թրմել 5 րոպե:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика