Մարսողական համակարգի հետ կապված խնդիրները կարող են շատ վատ անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա քանի որ հաճախ ուղեկցվում են բավական տհաճ ախտանշաններով:Նման դեպքերում տհաճ զգացողություններից ազատվելու համար կարելի է կիրառել հատուկ դեղամիջոցներ,սակայն կարելի է նաև փորձել լուծել խնդիրը դեղաբույսերի միջոցով:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն դեղաբույսերը,որոնք կօգնեն կարգավորել մարսողական համակարգի աշխատանքը:
Երիցուկ Երիցուկը ստամոքսի լորձաթաղանթի լավագույն օգնականն է:Այն օգնում է ազատվել փորափքանքից կանխում է ստամոքսի թթվայնության բարձրացումը և վերականգնում է միկրոֆլորան:Երիցուկի թուրմն օժտված է հակասեպտիկ և հակաբորբոքային ազդեցությամբ ինչպես նաև օգնում է թուլացնել կերակրափողի հարթ մկանները,ինչի շնորհիվ էլ մեղմում է որովայնի ցավերը:
Անանուխ Այս բուրավետ բույսը դրական ազդեցություն է ունենում ամբողջ մարսողական համակարգի վրա: Այն մեղմում է փորափքանքի ախտանշանները պաշտպանում է ստամոքսի խոցային հիվանդությունից և մի շարք այլ հիվանդություններից այդ թվում քրոնիկ խոլեցիստիտից:
Փեգենա (рута) Այս օգտակար ու բուրավետ դեղաբույսն օգնում է մեղմել դաշտանային ցավերը ինչպես նաև կանխում է ստամոքսահյութի չափազանց առատ արտազատումը,ինչ շնորհիվ էլ կանխում է նաև ստամոքսի այրոցը փորափքանքն ու սրտխառնոցը:
Անիսոն Անիսոնը շատ արդյունավետ դեղաբույս է,որն օգտագործվում է մարսողական համակարգի ամենատարբեր խնդիրների դեպքում:Այն օժտված է հանգստացնող ու ցավազրկող հատկություններով,ուստի հիանալի միջոց է մարսելախանգարման փորափքանքի և գազերի կուտակման դեմ պայքարի համար:
Ուրց Ուրցն ամենաօգտակար դեղաբույսերից ու յուրահատուկ համեմունքներից մեկն է, որը հաճախ է կիրառվում որովայնի սաստիկ ցավերի դեմ պայքարի համար: Այս դեղաբույսի թուրմն օգնում է շատ արագ ազատվել փորափքանքի տհաճ ախտանշաններից, ստամոքսի այրոցից ու մարսողության խանգարումից: Սակայն հարկ է հիշել, որ այն հարկավոր է խմել անմիջապես ուտելուց հետո: