Երբեմն գլխացավերն այնքան անտանելի են լինում, որ դրանցից ազատվելու միակ միջոցն ուժեղ ազդեցությամբ ցավազրկողներն են լինում, սակայն նման դեղերը շատ ագրեսիվ ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա, ուստի դրանցից խորհուրդ է տրվում հնարավորինս խուսափել:
Նման դեպքերում օգնության են հասնում բնական ցավազրկող միջոցները, որոնք մեղմորեն ազատում են ցավից և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու փորձված ու արդյունավետ բաղադրատոմս, որոնք թույլ կտան մեղմել գլխացավերն առանց դեղամիջոցների:
Դարչնով բաղադրատոմս
Դարչինն ամենաօգտակար ու համեղ համեմունքներից է, որը նաև հիանալի միջոց է գլխացավը մեղմելու համար: Հարկավոր է 1 թեյի գդալ դարչինը (աղացած) լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ տաք ջուր ու թրմել 30 րոպե: Երբ թուրմը պատրաստ լինի, հարկավոր է դրան շաքարավազ ավելացնել և խմել որպես թեյ:
Սամիթի սերմերով բաղադրատոմս
Շատ օգտակար կարող է լինել նաև սամիթի սերմերի թուրմը: Այն պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ սամիթի սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել թույլ կրակին, եփել 15 րոպե, այնուհետև թրմել ևս կես ժամ: Ստացված թուրմը հարկավոր է բաժանել երկու մասի և ընդունել օրական երկու անգամ: