Գլխամաշկի թեփը կարող է բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ առաջին իսկ նշանների դեպքում փորձում են ազատվել դրանից:
Ներկայում կոսմետիկ տարբեր ընկերություններ ներկայացնում են գլխամաշկի թեփի դեմ պայքարի համար նախատեսված շամպունների իրենց լայն տեսականին, սակայն փորձը ցույց է տվել, որ այդ միջոցները ոչ միշտ են բավական արդյունավետ լինում: Այնուամենայնիվ քչերը գիտեն, որ թեփից ազատող արդյունավետ շամպուն կարելի է պատրաստել անգամ ինքնուրույն: Ընդ որում, այս բնական շամպունները կարող են շատ ավելի արդյունավետ ու անվնաս լինել:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բնական շամպունի և մազերը սնուցող թուրմերի բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ոչ միայն մաքրել մազերը, այլև կբուժեն գլխամաշկն ու կազատեն թեփից:
Բնական շամպուն
2 ձվի դեղնուցը լավ հարել մինչև փրփրի, այնուհետև ավելացնել 1 ճաշի գդալ ձիթայուղ, 2 ճաշի գդալ գազարի հյութ, 1 ճաշի գդալ մեղր ու մի քանի կաթիլ եղեսպակի եթերայուղ: Բոլոր բաղադրիչները լավ խառնել, այնուհետր քսել ստացված զանգվածը գլխամաշկին ու մազերին, մի քանի րոպե մերսել և լվանալ մաքուր ջրով:
Սնուցող լուծույթ
3 ճաշի գդալ եղնջի չորացրած տերևներին ավելացնել 1 լիտր եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև քամել, ավելացնել կես բաժակ խնձորի քացախ և օգտագործել ստացված լուծույթը մազերը լվանալուց հետո մաքրաջրելու համար:
Առողջարար թուրմ
2 ճաշի գդալ գայլուկի չոր կոներին և նույն քանակությամբ վաղենակի ծաղիկներին ավելացնել 1 լիտր եռման ջուր, 15 րոպե դնել տաք գոլորշու վրա, այնուհետև թրմել ևս մեկ ժամ, քամել և օգտագործել մազերը լվանալուց հետո մաքրաջրելու համար:
Նյութի աղբյուր