Ձեզ ներկայացնում հիանալի ուտեստ որը պատրաստում եք 5 րոպեում և ուղարկում ջեռոց։Այնքան համեղ է ստացվում և այնքան անուշաբույր է որ ընտանիքի անդամները միշտ սա են պահանջում։
Անհրաժեշտ է․
- Կարտոֆիլ 1կգ
- կաթ 1 բաժակ
- կարագ 3ճ.գ.
- աղացած հավի միս 500գ
- թարմ լոլիկ 3 հատ
- Սոխ 1 գլուխ
- պինդ պանիր 500գ
- աղ և համեմունքներ ըստ ճաշակի
- կանաչի
Պատրաստման եղանակ․ Մաքրել կարտոֆիլը և եփել աղով ջրի մեջ:Մաքրել սոխը, կտրատել: Միսը համեմել աղով և համեմունքներով ավելացնել սոխի տապական:Կարտոֆիլը հանել կրակից,քամել,լցնել կաթն ու կարագը: Տրորել՝միասեռ պյուրե ստանալով:Պյուրեն չպետք է շատ թույլ լինի դրա համար կաթն աստիճանաբար ավելացրեք:Պյուրեն լցնել տապակի մեջ,հարթեցնել:
Մսից կոլոլակներ ձևավորել և 5 րոպե տապակել ձեթի մեջ:Կոլոլակները դնել պյուրեի վրա: Լոլիկը կլոր կտրատել:Դնել կարտոֆիլի վրա:Պանիրն անցկացնել քերիչով և լցնել ընդհանուր ուտեստի վրա: Եփել նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 200 ջերմաստիճանի ներքո, 15-20 րոպե:Պատրաստի ուտեստը հանել ջեռոցից և զարդարել մանր կտրատած կանաչիով: