Ձեզ ենք ներկայացնում չծերացող կանանց 7 կանոնները

Դուք նկատել եք, որ որոշ կանայք տարիքի հետ դառնում են ավելի գեղեցիկ, եւ որ տարիքը ինքնին չի տպագրվել նրանց դեմքին եւ մարմնին: Դա ինչ-որ յուրաքանչյուր կնոջ գաղտնիք է, կամ բնության հատուկ սերն է գեղեցիկ սեռի առանձին ներկայացուցչին:

Ամենայն հավանականությամբ, դա պահպանումն է որոշակի կանոնների եւ առողջ ապրելակերպի, քանի որ մարդու մարմինը կազմված է միատեսակ օրգաններից: Եվ ահա թե ինչպես ենք մենք տնօրինում մեր մարմինը, ինչով ենք կերակրռւմ այն եւ ինչպես ենք շահագործում, էապես ազդում են մեր արտաքին տվյալների վրա: Մենք ցանկանում ենք կիսվել ձեզ հետ չծերացող կանանց 7 կանոններով: Միգուցե նրանք կարող են օգնել ձեզ, եթե դուք չհաղթահարեք ծերությունը, գոնե մեղմեք նրա դրսեւորումը:

Մարսողություն

Վերահսկել մարսողությանը անհրաժեշտ է բոլորին: Փորկապությունը թունավորում է մարմինը, իսկ առողջ աղիքները ամբողջ օրգանիզմի առողջության գրավականն է: Իսկ ո՞րն է աղիքների առողջության գրավականը: Ճիշտ սնունդը. բանջարեղեն, մրգեր, շիլաներ, ջուր, քիչ յուղալի համեմունքներ եւ քաղցրավենիք:

Ջուր

Մաշկը եւ ջուրը փոխկապակցված են: Կախված նրանից, թե ի՞նչ տեսակի ջուր եք օգտագործում, կախված է ձեր մաշկի վիճակը: Կարեւոր է նաեւ ջրի քանակությունը: Ամեն օր պետք է օգտագործեք 1,5-2 լիտր ջուր, ի դեպ, մաքուր բնական ջուր: Ջուրը լցնում է մարմինը թթվածնով եւ կենսական էներգիայով՝ դարձնելով մաշկը հարթ եւ քնքուշ:

Քուն

Քունը պետք է լինի լիարժեք: Միայն այդ դեպքում դա կլինի բուժիչ: Քնի պակասը հիմնական թշնամին է գեղեցկության եւ թարմության: Քունը թույլ է տալիս ձեզ հանգստանալ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաեւ հոգեպես:

Զբոսանք

Թարմ օդը անհրաժեշտ է ստանալ բոլոր տեսակի միջոցներով՝ զբոսանքից մինչեւ սենյակը օդափոխելը: Փորձեք որքան հնարավոր է քայլել եւ պարբերաբար բացել սենյակի պատուհանները, որում դուք աշխատում եւ քնում եք:

Վիտամիններ

Երիտասարդությունը եւ գեղեցկությունը կարող են պահպանել վիտամինները: Ավելի լավ է, եթե այդ վիտամինները դուք ստանում եք թարմ մրգերից ու բանջարեղենից, այլ ոչ թե դեղամիջոցներց: Առավել օգտակար մթերքներն են՝ նարինջ, լոբի, սպանախ, սաղմոն,հնդկահավ, ընկույզ, լոլիկ, սեւ եւ կանաչ թեյ:

Հոգեվիճակ

Հոգեվիճակը եւս արտացոլում է արտաքին գրավչությունը: Եթե դուք հոգեպես երիտասարդ եք, ապա ձեր դեմքը կփայլի թարմությամբ: Զբաղվեք սիրելի գործով, ուրախ անցկացրեք ամեն օրը, հաճախ ծիծաղեք, փնտրեք դրականը նույնիսկ բացասականի մեջ եւ նույնիսկ ապացուցեք ձեզ, որ ամեն ինչ լավ է, այդ ժամանակ ձեր մոտ ամեն ինչ հիանալի կլինի:

Պարանոց և ձեռքեր

Կնոջ տարիքը մատնում են պարանոցը եւ ձեռքերը: Հոգ տարեք ձեր մարմնի այդ մասերին ոչ քիչ, քան դեմքին: Լվացք անելիս, ափսեներ լվանալիս, հավաքելիս օգտագործեք ձեռնոցներ: Ձեր մաշկը չի սիրում կեղտը եւ ջերմաստիճանի փոփոխությունները, ինչպես նաեւ քիմիան, որով ուռճացված են մաքրող նյութերը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика