Գոյություն ունեն պարզ կանոններ, որոնց անտեսումը խաթարում է մեր օրգանիզմի գործունեությունը:Շատերը սիրում են ուտելուց հետո հանգստանալ,քնել,սակայն չեն պատկերացնում որ այդ սովորությունը կարող է վատ հետևանքներ ունենալ իրենց առողջության վրա:Ձեզ ենք ներկայացնում հինգ սովորություններ, որոնցից պետք է հրաժարվեք ուտելուց հետո.
Ծխել Բոլորն էլ գիտեն,որ ծխելը վնասակար է առողջության համար սակայն շարունակում են չհրաժարվել այդ սովորությունից:Սնունդ ընդունելուց մի քանի ժամ հարկավոր է հրաժարվել ծխախոտից, քանի որ նրանում պարունակվող նիկոտինը նվազեցնում է օրգանիզմում թթվածնի քանակությունը,ինչն էլ կարևոր է մարսողության համար:Հետազոտությունները ցույց են տվել, որ ուտելուց հետո մեկ սիգարետ ծխելը հավասար է, միաժամանակ, 10 սիգարետ ծխելուն:
Մրգեր ուտել Մրգեր ուտելու լավագույն ժամանակը սնվելուց առաջ է: Մրգերի մեջ պարունակվող շաքարի կլանման համար ավելի շատ ժամանակ է պետք, իսկ լիքը ստամոքսի դեպքում նվազում է օգտակար նյութերի յուրացումը օրգանիզմի կողմից:
Քնել Ուտելուց հետո քնելը վնասակար սովորություն է,քանի որ այն անհարմարության և որովայնի շրջանում ճնշվածության պատճառ է դառնում: Նման սովորության պատճառով խանգարվում է ձեր քունը,քանի որ օրգանիզմը ողջ գիշերվա ընթացքում շարունակում է աշխատել։
Լոգանք Ուտելուց հետո լոգանք ընդունելը մեծացնում է ոտքերի և ձեռքերի արյան շրջանառությունը և նվազեցնում է արյան հոսքը ստամոքսում:Այս ամնի հետևանքով կարող են ցավեր առաջանալ որովայնի շրջանում: Թեյ խմել Ուտելուց հետո չի կարելի թեյ խմել,քանի որ այն խաթարում է օրգանիզմի կողմից երկաթի յուրացմանը: