Ձեզ ենք ներկայացնում ժողովրդական միջոցներ խոցային հիվանդության բուժման համար

Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդույունը բավական տարածված խնդիր է: Այս խնդրին բնորոշ ախտանշաններից մեկն է ստամոքսի ցավը, որը սովորաբար լինում է սուր, այրող ու մղկտուն: Տասներկումատնյա աղիքի դեպքում ցավը սովորաբար ի հայտ է գալիս ուտելուց 1,5-2 ժամ հետո, ինչպես նաև դատարկ ստամոքսին: Ընդ որում՝ այս դեպքում ցավոտ զգացողությունները նկատվում են որովայնի վերին հատվածում:

Խոցերի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Նման դեպքերում սովորաբար մասնագետները հատուկ սննդակարգ ու դեղամիջոցներ են նշանակում, սակայն կան նաև շատ արդյունավետ ժողովրդական միջոցներ, որոնք նույնպես կօգնեն ազատվել այս խնդրից: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

  1. 1 ճաշի գդալ կռատուկի չորացրած ու մանրացրած արմատին ավելացնել երկու բաժակ եռման ջուր, թրմել երկու ժամ, այնուհետև քամել ու խմել տաք վիճակում: Թուրմը հարկավոր է խմել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ 1/2 բաժակ:
  2. 500 գրամ մեղրը, 350 մլ կագոր գինին և 300 գրամ հալվեն (բույսը պետք է լինի 3-5 տարեկան) խառնել և ստացված խառնուրդն ընդունել օրական երեք անգամ մեկական թեյի գդալ ուտելուց մեկ ժամ առաջ: Բուժման կուրսը տևում է հինգ օր, որից հետո հարկավոր է հինգ օր ընդմիջում անել և կրկնել: Այս կերպ հարկավոր է շարունակել բուժումը 3-5 ամիս մինչև խոցերն ապաքինվեն:
  3. Այս խնդրի դեպքում շատ օգտակար կարող է լինել նաև թարմ կաղամբի հյութը: Հարկավոր է կաղամբի հյութը քամել, մի բաժակ հյութին ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր և ընդունել օրական երկու անգամ և ևս մեկ անգամ դատարկ ստամոքսին:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика