Բոլորին է հայտնի, որ դեզոդորանտը օգտագործվում է քրտինքի դեմ պայքարելու համար: Բայց քչերը գիտեն, որ այն օգտագործման լայն շրջանակ ունի: Նոր կոշիկներ կրելու դեպքում դեզոդորանտ քսեք հարող հատվածներին և կազատվեք այդ գլխացավանքից:
Դեզոդորանտը հիանալի միջոց է մոծակների խայթոցից առաջացած քորի դեմ պայքարելու համար: Դեզոդարանտ կարելի է քսել ոտքերի արանքում: Դա օգտակար է նրանց, ովքեր ամռան ամիսերին կիսաշրջազգեստ են կրում առաց զուգագուլպաների:
Դեզոդորանտը օգնում է ազատվել պզուկներից՝ հակաբորբոքային հավելումների պարունակության շնորհիվ: Դեզոդորանքտը կօգնի ազատվել ոտքերի քրտնածությունից և տհաճ հոտից: Մեծ կուրծք ունեցող կանայք կարող են լոգանքից հետո դեզոդարանտ քսել կրծքի տակ, դա կկանխի այդ հատվածում ուժեղ քրտնարտադրությունը: