Գոյություն ունի մի հրաշք միջոց, որի օգնությամբ կարելի է ազատվել մի շարք առողջական խնդիրներից, այն շ՛ատ օգտակար է մեր օրգանիզմի համար։ Խոսքը «ձկան յուղ»-ի մասին է։Ձան յուղը հարստացնում է մեր օրգանիզմը օմեգա-3 և օմեգա -6-ով:
Ձկան յուղը պարունակում է վիտամին А և D:Վիտամին А ն խթանում է մաշկի բջիջների աճը չափազանց օգտակար է մազերի եղունգների մաշկի համար:Այն հատկապես օգտակար է կանանց համար բժիշկներըխորհուրդ են տալիս ձկան յուղ տալ երեխաներին:Ձկան յուղով պատրաստված դիմակը կօգնի հարթեցնել և հեռացնել պիգմենտային հետքերը:
1 թեյի գդալ ձկան յուղը խառնել նույն քանակությամբ մեղրի հետ, որ ստացվի համասեռ զանգված, քսել դեմքին և թողնել 30 րոպե: Դիմակը լվանալ երիցուկի թուրմով:Ձկան յուղը բարերար ազդեցություն է գործում ուղեղի աշխատանքի վրա, հատկապես օգտակար է ծերության շրջանում՝ ծերունական թուլամտության կանխարգելման համար:Ձկան յուղն օգնում է նիհարել:Ձկան յուղը պետք է ընդունել 1-2 պատիճ օրը 2-3 անգամ մեկ ամսվա ընթացքում: Կարելի է կուրսը կրկնել տարին 1-3 անգամ։
Ուշադրություն կան հակացուցումներ։ Ձան յուղը հակացուցված է լեղաքարային և միզաքարային հիվանդությունների, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների առկայության դեպքում: Եթե օրգանիզմում վիտամին D-ի առկայությունը գերազանցում է նորմայի սահմանը, ապա պետք է խուսափել ձկան յուղի օգտագործումից:Եթե ցանկանում եք ընդունել ձկան յուղ, ապա նախապես խորհրդակցեք բժշկի հետ։