Հրդեհ 5 համարի ավտոբուսում։ Պռեսս լցված էր ավտոբուսը, հազիվ դռները բացեցինք.

Երեւանում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել: ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ առավոտյան հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբոսներից մեկում:

Միջադեպը տեղի է ունեցել 5 համարի երթուղային ավտոբուսում: Այրվել է ավտոբուսի անիվը: Այս մասին ArmDay.am-ին փոխանցեց ավտոբուսի ուղեւոր Արթուր Սոլախյանը:

Նա ասաց, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան պուրակի մոտակայքում: Ուղուերները չեն տուժել, քաղաքացիները շտապ մարել են հրդեհը: «Սկզբից պատուհանները բացեցինք, ու դռները՝ հազիվ, քանի որ պռեսս լցված էր ավտոբուսը, լավ կազմակերպված դուրս եկանք ավտոբուսից, ամեն ինչ լավ ա»

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика