Հրդեհ` Ծիծեռնակաբերդի մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ. տեսանյութ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում խոտածածկ տարածքը սկսել է այրվել։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Այսօր երեկոյան հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. հրդեհի բարդությունը «1-ԲԻՍ» է համարվել։ Այս մասին տեղեկանում ենք mes.am ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր են մեկնել նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика