Հրայր Թովմասյանն օրեր առաջ դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն օրեր առաջ դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Հայցադիմումը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:Ավելի վաղ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը հայտնել էր, որ Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել պատրաստել հայցադիմումը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ հայտարարել էր,որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն: Հրայր Թովմասյանն էլ 20 օր ժամանակ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝փաստական տվյալով ապացուցելու ասածը այլապես կդիմի դատարան:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика