Հռիփսիմեի եւ Մարտինի որդու 5-ամյակի լուսանկարները

Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի որդին՝ Լեոն, դարձել է 5 տարեկան: Տղայի տարեդարձի առթիվ ծնողները խնջույք են կազմակերպել Երեւանի ժամանցի վայրերից մեկում՝ տորթի եւ մյուս զարդարանքների համար ընտրելով «Առյուծ արքայի» թեման: BRAVO.am-ը լուսանկարել է միջոցառման հետաքրքիր դրվագներն ու հյուրերին:

Լեոյի 5-ամյակին ներկա են եղել ընտանիքի հարազատները, այլեւ ընկերները՝ Մանե Գրիգորյանը՝ դստեր հետ, Վիկա Մարտիրոսյանը՝ երեխաների հետ, Աննա Թովմասյանը եւ այլք:

Երեկոյի ընթացքում երեխաները ոչ միայն խաղացել են մուլտֆիլմերի սիրելի հերոսների հետ, այլեւ Լեոյի հետ երգել են: Ի դեպ, փոքրիկը կատարել է հայրիկի երգերից մեկը:

Տոնական տորթի մոմերը հոբելյարը ծնողների հետ է փչել՝ մինչ այդ փակելով աչքերը եւ երազանք մտապահելով:

Աղբյուր ՝ BRAVO.am
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика