Հունվարի 1 ից կբարձրանան 699 անուն ապրանքների գները իսկ Վերին Լարսի հետ կապված խնդիրը կլուծվի

Բայց տնտեսագետ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե մի քանի կոմպենսացնող հանգամանքներ կան: Այսինքն` կկանխվեն հնարավոր սոցիալական ցնցումները: Եկող տարի չի հարկվելու մինչեւ 24 մլն դրամ շրջանառությամբ փոքր բիզնեսը, նվազեցնելու են եկամտահարկը: Ըստ տնտեսագետի` գնաճը կոմպենսացնող գործոն է նաեւ նվազագույն աշխատավարձի բարձրացումը:

Իսկ գյուղատնտեսության շարունակվող անկումն, ըստ նրա, կարգավորվող է. անհրաժեշտ է, օրինակ, բարձրացնել վերամշակող ընկերությունների դերը: Անդրադառնալով բեռնափոխադրողների՝ Վերին Լարսում ունեցած հայտնի խնդիրներին` տնտեսագետը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Վերին Լարսի հետ կապված խնդիրն էլ կլուծվի, որովհետեւ հիմա Տարածքային կառավարման նախարարությունը, որը պատասխանատու է ենթակառուցվածքների համար, մտադիր է մեկ կամ երկու լաստանավ գնել, գուցե եւ Ռուսաստանից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика