Հունիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւաեւում Մոր թաղմանը մասնակցող կալանավորը իմել է փախուստի հնչել են կրակոցներ

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 17:40-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանում գործող «Գոռ» սգո սրահի տարածքում դատարանի որոշմամբ մոր թաղման արարողությանը մասնակցող կալանավոր, 30-ամյա Մարտին Խաչատրյանը Արարատի մարզի բնակիչ Ռոբերտ Բալայանին պատկանող, թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 35 NA 696 համարանիշի ավտոմեքենան առեւանգել է եւ դիմել փախուստի:

Նրան սգո սրահ ուղեկցող Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ եւ անվտանգության բաժինների ծառայողները հետապնդել են, սակայն նա դիմել է փախուստի, չի ենթարկվել նրաց «կանգնիր» օրինական պահանջին, կոտրել է սգո սրահի երկաթե դարպասները եւ դուրս եկել սրահի տարածքից:

«Նուբարաշենի» բանտի աշխատակիցները, որպես նախազգուշացում, 4 անգամ օդ են կրակել, ինչից հետո նա կրակոցների ձայնից իրար է խառնվել եւ բախվել սգո սրահի հարեւանությամբ կայանված 2 ավտոմեքենաների՝ նույնպես վնասելով այդ ավտոմեքենաները: Բախումից հետո նա փորձել է ոտքով դիմել փախուստի, սակայն Նուբարաշենի բանտի ծառայողները կարողացել են պրոֆեսիոնալ ձեւի վնասազերծել նրան:

Փախուստի դիմած կալանավոր Մ. Խաչատրյանը նախկինում 4 անգամ եղել է դատապարտված եւ վերջին անգամ դատապարտվել էր կողոպուտի համար, իսկ այսօր դատարանը բարի կամք էր դրսեւորել նրա նկատմամբ եւ թույլատրել էր, որպեսզի նա մասնակցի մոր թաղմանը

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика