Կշեռք: Երազանքները կսկսեն իրականանալ: Ամիսը խոստանում է լինել և՛ հանգիստ, և՛հուզական: Կյանքը նվեր կմատուցի գրեթե բոլոր բնագավառներում՝ ընտանիքում ներդաշնակություն կտիրի, գործնական կյանքում շահավետ առաջարկ կստանաք, իսկ սիրային հարցերում մեծ փոփոխություն տեղի կունենա. դուք նոր հարաբերություններ կսկսեք:
Աղեղնավոր: Կարող եք դառնալ ամսվա հերոսը: Ձեր դրական էներգիան դեպի ձեզ կձգեն փող ու սեր: Քանի որ առանց էմոցիաների ու ազատության չեք կարող ապրել, սերը ձեզ անսպասելի զգացողություններ կբերի, իսկ փողն՝ ազատություն:
Խեցգետին: Ովքեր պատրաստ են կամ արդեն սկսել են նոր կյանք, կարող են ուրախանալ, քանի որ հաջողակ փուլ է սկսվելու: Ամիսը ձեր հանդեպ շռայլ կգտվնի՝ բերելով նոր ու կարևոր ծանոթություններ և անձնական երջանկություն: