Հորդառատ տեղումների հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 22-ի:

Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի շրջանում հորդառատ տեղումների հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 22-ի: Տվյալները հայտնել է ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն, ով ժամանել է շրջան՝ հեղեղումների վնասները գնահատելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 13 մարդ շարունակում է մնալ անհետ կորած, ընդհանուր առմամբ տուժել է 340 մարդ: Հիշեցնենք, որ Իրկուտսկում ուժեղ անձրևների պատճառով բարձրացել էր գետերի մակարդակը, ինչն էլ հեղեղումների պատճառ էր դարձել:

98 բնակավայր հայտնվել է աղետի գոտում, հունիսի 25-ից մինչ օրս ջրի տակ է անցել ավելի քան 10 հազար բնակելի տուն: Կամավորները աղետի շրջանում աշխատանքներ են իրականացնում հումանիտար օգնության կետերում: Տուժածներին տրամադրվել է 70 տոննա սնունդ, 55 հազար լիտր խմելու ջուր և 20 տոննա հագուստ և կոշիկ:

shamshyan.com

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика