Քացախը՝ լվացքի համար․ Քացախը հրաշալի մաքրում է լվացքի մեքենան: Քացախը լցնել լվացքի փոշու մասում և մեքենան դնել երկար լվացքի ռեժիմում:
Քացախը կարելի է ավելացնել նաև հագուստ լվալիս, հատկապես՝ գունավոր: Այն կպահպանի իրերի վառ գույնը, կօգնի մաքել հետքերը, ազատվել կենդանիների կպած մազերից:
Լոգասենյակի մաքրում․ Քացախը տաքացրու՝ այն նախապես խառնելով աման լվալու միջոցի հետ 1:1 հարաբերակցությամբ: Ստացված խառնուրդով սրբիր ծորակը և լոգախցիկը, միջոցը մակերևույթի վրա թող 30 րոպե:
Պլաստիկե պատուհանների մաքրում․ Մաքրելու մասերի վրա լցրու սոդա, վրան՝ քացախ, թող 15 րոպե, սրբիր:
Մանկական խաղալիքների մաքրում․ Ցանկացած պլաստիկե և փափուկ խաղալիք կարելի է լվալ մեքենայով՝ դնելով լվացքի պարկի մեջ:
Մարկերի հետքերի մաքրում Կահույքը և պատերը մարկերի հետքերից մաքրելու համար օգտագործիր ատամի մածուկ կամ սննդային սոդա:
Եղունգների լաքի մաքրում Չորացած լաքը մաքրելու համար նախ մազերի լաք լցրու, սրբիր տաք ջրով և օճառով:
Միկորալիքային վառարանի մաքրում Միկորալիքային վառարանի մեջ կտրտած կիտրոն և մի բատոն դարչին կամ մի քիչ աղացած դարչին դիր: Կիտրոնը տաքացրու 10 րոպե: Կիտրոնը կօգնի հոտազերծել միկրոալիքային վառարանի մակերևույթը, դարչինը կվերացնի սննդի ոչ հաճելի հոտերը:
Խոհանոցային դարակների մաքրում Բուսական յուղը խառնիր սոդային, ստացված մածուկով մաքրիր խոհանոցի դարակները:
Կահույքի մաքրում Կահույքը փոշուց երկար ժամանակով մաքրելու համար թղթե անձեռոցիկի վրա մի քանի կաթիլ բուսական յուղ լցրու: Մակերևույթները սրբիր նախ՝ յուղոտ անձեռոցիկով, հետո՝ չոր: