Հնաբանությունն անչափ հետաքրքիր գիտություն է: Սակայն կան որոշ բացահայտումներ, որոնք կարող են պատմության մեջ լուրջ փոփոխությունների հիմք դառնալ: Ձեզ ենք ներկայացնում դրանցից 5-ը:
1. Օլդուվայի կիրճ
Հյուսիսային Տանզանիայում գտնվող Օլդուվայի կիրճն ամենակարևոր հնագիտական պեղումներից է այս ցանկում: Երբ հնէաբան Մարի Լիկին ուսումնասիրում էր այս տարածքը, նա գտավ ապացույցն այն բանի, որ մեր նախնիները՝ Homo habilis-ները, գոյություն են ունեցել մեզանից 2 մլն տարի առաջ:
Նա գտել էր վերջիններիս գերեզմանները և ուսումնասիրել: Ի տարբերություն սրանց` Homo sapiens-ն առաջացել է 17 հազար տարի առաջ: Այլ տարածքներում ևս նմանատիպ պեղումներ անցկացնելուց հետո պարզ է դարձել, որ մեր նախնիներն իրոք ծագում են Աֆրիկայից:
2. Մանկական աղբանոց
Իսրայելի հարավային շրջաններում գտնվել է ամենասարսափելի հնագիտական վայրերից մեկը: Սա 100-ից ավելի երեխաների քայքայված ոսկորներից է կազմված, որոնք գտնվել են մանկական գերեզմանոցներից մեկում: Փորձագետները գտնում են, որ այս փոքրիկների մեծ մասը աղբանոցն են նետվել ծննդյան պահից մի քանի ժամ հետո:
3. Հին հոնդուրասական քաղաք
Հոնդուրասական անտառներում հնէաբանները գտել են հին քաղաք, որը լի է լքված տներով, հսկայական արձաններով և ոռոգման համակարգ ունի: Գիտնականները մինչ այժմ չեն պարզել, թե որ քաղաքակրթությանն է պատկանել քաղաքը:
Քանի որ գողերը կողոպտում և ոչնչացնում են շատ պատմական գանձեր, այս վայրը գտնվում է հոնդուրասական բանակի հսկողության ներքո:
4. Ստորգետնյա քաղաք
Եթե հնէաբանները նոր վայրեր են փնտրում, ապա անպայման գտնում են: Նրանք վերջին ժամանակներում Կենտրոնական Թուրքիայի Կապադոկիայի շրջանում հայտնաբերեցին ստորգետնյա հսկայական մի քաղաք, որտեղ կարող է բնակվել մոտ 20 հազար մարդ:
Չնայած պեղումները դեռ շարունակվում են, բայց փորձագետներն արդեն գտել են ջրային ուղիներ, օդային հանքեր, գինու գործարաններ, մատուռներ, խոհանոցներ, ննջասենյակներ և այլն:
5. Բաղդատական մարտկոց
Հնէաբանները պնդում են, որ այս 2000 տարվա վաղեմություն ունեցող մարտկոցն առաջ ինչ-որ կերպ օգտագործվել է մագաղաթները և գրվածքները պահպանելու համար: