Ներկայանցում ենք մսով ուտեստ՝ լյուլյա-քեբաբ, որը տարածված է Կովկասում, Միջին Ասիայի երկրներում և Բալկաններում: Պատրաստման առանձնահատկությունը մսով ֆարշի երկար խառնելն է: Ներկայացնում ենք յուրահատուկ բաղադրատոմս՝ լյուլյա-քեբաբ հավի մսով խմորի մեջ:
Որքան մսի մեջ ճարպը շատ է, այնքան լյուլյա-քեբաբն ավելի նուրբ կստացվի: Ուստի կարելի է հավի մսին ավելացնել տավարի, խոզի կամ առանց աղի մանր կտրտած խոզաճարպ առանց կաշվի:
Բաղադրիչները՝
- 600 գ. հավի ֆիլե
- 1 սոխ
- 100 գ. սալորաչիր
- 200 գ. շերտավոր խմոր
- Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
- Ռեհան՝ ըստ ճաշակի
Պատրաստումը՝
1. Մսաղացով մանրացրեք հավի ֆիլեն կամ մանր կտրտեք:
2. Սոխն աղացեք: Չոր ռեհանը և սոխն ավելացրեք ֆարշին:
3. Ֆարշը լավ խառնեք ձեռքերով՝ առնվազն 15 րոպե:
4. Ֆարշը թաղանթով պիրկ ձգեք և 2-3 ժամով դրեք սառնարան, որ ավելի կպչուն լինի:
5. Ամեն շամփուրի վրա 2 սալորաչիր դրեք:
6. Սալորաչրի վրա մսով երկարավուն կոտլետներ պատրաստեք:
7. Խմորը երկար կտրեք 2 սմ լայնությամբ:
8. Ամեն լյուլյա-քեբաբը փաթաթիր 2 շերտ խմորով: Ցանկության դեպքում խմորի վրա կարելի է ձվի դեղնուց քսել և վրան քնջութի սերմեր ցանել:
9. Բուսական յուղով պատված ջեռոցի ամանի մեջ դիր քեբաբները և 40 թող րոպե 170 աստիճանի տակ: Ժամանակ առ ժամանակ շրջիր, որ ավելի համաչափ եփվի:
10. Լյուլյա-քեբաբը մատուցվում է մաղադանոսով, համեմով և այլ կանաչիներով: Ավելորդ չի լինի նաև սոուսը՝ կծու, թթու-քաղցր, սխտորով:
Բարի ախորժակ: Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին