ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամներն այսօր հանդիպել էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ։
Փակ հանդիպումից հետո Արտակ Դավթյանը, պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Անդրանիկ Քոչարյանը պատասխանեցին լրագրողների հարցերին։ Արտակ Դավթյանը հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։